ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարտադիր բժշկական ապահովագրության համար աշխատավարձից պահումների չափը...

17.12.2013

Նախատեսված անցումը պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին սոցիալական արտոնյալ խավերի մեջ չգտնվող, մասնավոր հատվածում, միջին եկամուտ ունեցող աշխատողների առողջությունը երաշխավորելու համար է: Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
 Վերջինս մանրամասնեց, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ ընտանիքում աշխատողները ունենում են բարձր աշխատավարձ, բայց, այդուհանդերձ, երաշխավորված ծառայություններ չեն ստանում, օրինակ` սրտի վիրահատությունների դեպքում` չլինելով ոչ նպաստառուների, ո՛չ արտոնյալ խավերի, ո՛չ պետական աշխատողների թվում, որոնց համար պետությունը սոցփաթեթների շրջանակներում նման վիրահատություններ կատարում է:
 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ պարտադիր բժշկական ապահովագրությունն ամենայն հավանականությամբ կներդրվի 2015թ.-ից:
 «Ասենք թե սրտի պրոբլեմ ունեցավ. կրկնում եմ`սոցփաթեթներով սրտի վիրահատություններ կատարվում են ուսուցիչների, պետծառայողների համար, իսկ եթե մարդն աշխատում է մասնավոր ընկերությունում` որպես ծրագրավորող կամ բժիշկ ու պատկերացրեք` ստանում է ամսական եկամուտ կես միլիոն դրամի չափով, բայց պետք է մեկ վիրահատության համար երկու-երեք միլիոն վճարի»,-ասաց Սուրեն Քրմոյանը` հստակեցնելով, որ խոսքն ընդհանուր առմամբ աշխատող բնակչության մասին է, որովհետև չաշխատողների մասով պետությունը տարեց տարի ընդլայնում է երաշխիքները:
 Սուրեն Քրմոյանը հավելեց, որ հայեցակարգային փաստաթղթերը դեռ մշակման փուլում են և այս պահին վաղ է խոսել ինչպես այս համակարգին անցում կատարելու ժամկետների, գանձվող վճարների չափի, այնպես էլ վերջնական մոդելի ընտրության մասին»:
 «Թե ինքը կկոչվի պարտադիր բժշկական ապահովագրություն, թե ավելի կընդլայնվի դեպի սոցիալական բլոկ, չգիտեմ, բայց ի վերջո գալու ենք դրան: Բայց այս փուլում դա հայեցակարգային փաստաթղթերի մշակման, քննարկման մոդելի մասին է»,-ասում է ԱՆ աշխատակազմի ղեկավարը:
 Դեռ որոշված չէ նաև, թե աշխատավարձից մինչև քանի՞ տոկոս պահումների մասին է խոսքը:
 «Դա ամենակարևոր խնդիրն է, պետք է այնպես անել, որ սա չդառնա լրացուցիչ հարկատեսակ, պետք է մեր մասնագիտական աշխատանքը համաձայնեցնենք նաև Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի ճիշտ ժամանակին ներդնենք, որպեսզի աշխատավարձերի մակարդակը այնպիսին լինի, որ և՛ գործատուն, և՛ աշխատողը կարողանան այդ վճարումները կատարել»,-հավելեց Սուրեն Քրմոյանը:
 2004-2003թթ. երբ նման հարց քննարկվել է, դրված է եղել 3%-ի գաղափարը, սակայն այժմ, կարծում է Սուրեն Քրմոյանը, այն փոփոխության կենթարկվի՝ նաև հաշվի առնելով կենսաթոշակային բարեփոխումների ներդրման հարցը:
 Այս պահին նախատեսված է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը կներառի ոչ միայն վիրահատություններ, այլև դիագնոստիկա, թերապևտիկ բուժում, վերականգնողական բուժում, ստոմատոլոգիա:
 Լուրեր Հայաստանից - Թերթ.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x