ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը նշեց հիմնադրման 12-ամյակը.(12 ֆոտո)

17.12.2013

Յունիբանկը մեծ շուքով նշեց հիմնադրման 12-ամյակը: Ավանդույթի համաձայն, ծննդյան օրը բանկը հյուրերին` իր հաճախորդներին և գործընկերներին, ներկայացրեց հագեցված տոնական ծրագիր` հայ և արտերկրի արտիստների մասնակցությամբ:

Այս անգամ Յունիբանկի հրավերով Հայաստան էր ժամանել հայտնի երգչուհի Ժասմինը, որ իր կատարումներով հանդես եկավ տոնական երեկույթին:
Այսօր Յունիբանկը հանրապետական նշանակության ճանաչված բանկ է լայն սպասարկման ցանցով` 45 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Տասներկու տարիների արդյունավետ աշխատանքի շնորհիվ, Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 150 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 114 մլրդ դրամ, պարտավորությունները` 132 մլրդ դրամ: Բանկի կապիտալը գերազանցել է 18 մլրդ դրամը: Այսօր Յունիբանկը սպասարկում է ավելի քան 200 հազար հաճախորդների:
Յունիբանկի ռազմավարական նպատակը փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն ու մանրածախ, այդ թվում` սպառողական վարկերի և բանկային քարտերի ուղղության զարգացումն է: Բանկը հանդիսանում է Visa, Mastercard և ArCa վճարային համակարգերի անդամ: Թողարկված միջազգային քարտերի քանակով Յունիբանկն ընդգրկված է ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար եռյակում: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 170 000: Քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործման նպատակով բանկը գործարկեց սեփական պրոցեսինգային կենտրոնը և հաջողությամբ անցավ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:
Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ: Յունիբանկն առաջինը գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce ընկերության կառավարման համակարգը: Դրա շնորհիվ սպառողական վարկը բանկը հաստատում է մեկ րոպեում: Ընդ որում, վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ հաճախելու: Ֆոտոներն այստեղ.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x