ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Green For GROWTH հիմնադրամի կողմից ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ - ԱԳՐԻԿՈԼ Բանկը ստացավ 5 մլն եվրո

16.12.2013

Հյուսիսարևելյան Եվրոպայի Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը ստորագրել են 5 միլիոն եվրոյի փոխառության հիմնական պայմանագիր: Այս վարկային գործիքի նպատակն է ֆինանսավորել Էներգախնայողության վարկատեսակներ, որոնք տրամադրվում են հիմնականում ՄՓՄՁ սեկտորը ներկայացնող գործարար հաճախորդների:

Գրին Ֆոր Գրոուֆ հիմնադրամի կողմից տրամադրված փոխառությունը թույլ կտա Բանկին հզորացնել վերջինիս կարողությունները էնորգախնայողության նպատակով ներդրումների և ՀՀ-ում վերականգնվող էներգիայի փոքր նախագծերի  կարճաժամկետ վարկավորման իրականացման համար:

Նախատեսվում է, որ  Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի վարկավորման գործիքի միջոցով ֆինանսավորման ենթակա էներգախնայողության միջոցառումների արդյունքում կապահովվի ավելի քան 23,000 ՄՎտժ առաջնային էներգիայի  խնայողություն և  տարեկան 3,800 տոննայով երկօքսիդ ածխածնի արտանետումները:

Բանկը հանդիսանում է առաջատարը գյուղատնտեսության ֆինանսավորման շուկայում, տիրապետում է շուկայի վարկավորման գերազանց մեթոդների և ապահովում է կայուն ներկայություն գյուղական շրջանում: Բանկը դիտարկում է ԷԽ ֆինանսավորման ուղղությամբ գործունեության ընդլայնումը որպես խոշոր գործարար հնարավորություն, ինչը թույլ կտա բավարարել տվյալ ոլորտի ֆինանսավորման աճող պահանջարկը: Ֆինանսավորման ենթակա էնորգախնայողության միջոցառումները  ներառում են թե՛ բնակարանների ջերմամեկուսացման բարելավում` մանրածախ հաճախորդների համար, թե՛ անարդյունավետ և բարոյապես մաշված սարքավորումների և արտադրական մեքենաների փոխարինում`  գործարար հաճախորդների համար:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-Ն ամուր դիրք ունի շուկայում և մեծ հասանելիություն ունի գյուղական շրջանում, այս գործակցությունը հանդիսանում է Հայաստանում էներգախնայողության խթանման կարևոր մի քայլե ասաց Քրիստորֆեր Նոուելսը, Հյուսիսարևելյան Եվրոպայի Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի նախագահը: ,Մենք ուրախ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ համագործակցության համար. այն թույլ կտա ֆինանսավորել և խթանել էներգախնայողության նախագծերում ներդրումների կատարմանը»:

«Ուրախ ենք մեկնարկել մեր համագործակցությունը Գրին Ֆոր Գրոուֆ  հիմնադրամի հետ և բարձր ենք գնահատում նրանց` էներգախնայողության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորման առաքելությունը»,- ասաց Բանկի Գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Այս նախագիծը կհզորացնի մեր կարողությունները` մեր հաճախորդների համար թիրախային ծառայությունների մատուցման և կայուն էներգիայի նախագծերի ֆինանսավորման համար»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x