ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Չբացահայտած Հայաստան». աշխատաժողով Ճապոնիայում

28.04.2012

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով:

Աշխատաժողովը կայացել է  Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը:Այս մասին նշված էր  ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցել են ճապոնական խոշոր 50-ից ավելի ընկերությունների, այդ թվում Toyota, Toshiba, Mitsubishi, Kawasaki, Sumitomo, Mizuho, Marubeni, Itochu, Sojitsu-ի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ROTOBO կազմակերպության փոխտնօրեն Ակիրա Հարութան և ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանը: Նա առանձին անդրադարձ է կատարել հայ-ճապոնական տնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրադրությանը, քննարկել է գործարար կապերն ընդլայնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու և գործակցության հեռանկարային ուղիներ փնտրելու հնարավորությունները: Ելույթին հետևել են քննարկումներն ու կարծիքների փոխանակում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x