ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆինանսների նախարարությունը շարունակում է իջեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները

16.12.2013

Ֆինանսների նախարարությունը 6,25% եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաև դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը: Այդ որոշման հիմքում այն համոզմունքն ու նաև միջազգային փորձն է, որի համաձայն արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ:

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ կատարված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները, և նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10.16%՝ տարվա սկզբի 14.28%-ի փոխարեն:

Դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11.63%, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը կազմել է 16.43%:

Ֆինանսների նախարարությունը շարունակելու է վճռական քայլեր իրականացնել պետական պարտատոմսերի շուկայում պարտատոմսերի եկամտաբերության կորի ամբողջ երկայնքով այնպիսի տոկոսադրույքներ ձևավորելու ուղղությամբ, որոնք կապահովեն վերը նշված նպատակը՝ արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x