ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսական 3 բանկերի կործանումը

13.12.2013

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ՌԴ ԿԲ-ն ետ կանչեց ևս 3 բանկի լիցենզիա: «Ուրբաթ 13»-ը լավ չազդեց Ռուսական հետևյալ բանկերի վրա՝ «Банк Проектного Финансирования» (БПФ), «Смоленский Банк», «Инвестбанк»:

Նշենք որ «Инвестбанк»-ը և «Смоленский Банк»-ը իրենց գործունեությունը հիմնականում ծավալում էին Կալինինգրադի և Սմալենսկի շրջաններում և հատկապես այս շրջանների բնակիչներն են տուժելու: Տուժելու են ոչ միայն ներդրողները այլև նրանք, ովքեր իրենց գործառնությունները կատարում էին բացառապես այս բանկերից որևէ մեկով:

Տուժողների ցանկում է նաև «Սպարտակ» հոկեի ակումբը, քանի որ  «Инвестбанк»-ը այս ակումբի հովանավորն էր:

Նոյեմբերի 1-ի դրությամբ այս 3 բանկերում ֆիզիկական անձանց միջոցների ծավալը կազմում է 70.7 միլիարդ ռուբլի: Համեմատության համար նշենք, որ գործունեությունը վերջերս դադարեցրած «Мастер-Банк»-ում միջոցները կազմում էին 46.9 մլրդ ռուբլի:

Այս փաստ անկասկած կազդի նաև ապահովագրական ընկերությունների վրա: Ներդրումների ապահովագրության ֆոնդի 73%-ը պետք է տրամադրվի որպես փոխհատուցում: Սակայն ինչպես հայտնում են նշված ֆոնդից՝ փոխհատուցումները չեն տրվի այնքան ժամանակ, մինչդե չեն մարվել բանկերի հանդեմ քաղաքացիների ունեցած պարտավորությունները: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ներդրման ապահովագրական առավելագույն գումարը կազմում է 700.000 ռուբլի: Ըստ նախնական հաշվարկների այս փաստից ապահովագրական ընկերությունների վնասը կգերազանցի 51 միլիարդ ռուբլին:

Նշենք, որ 3 բանկերում էլ կապիտալի համարժեքության ցուցանիշը շատ ցածր էր: Ըստ ՌԴ ԿԲ նորմերի Նորմատիվ 1-ը՝ կապիտալի համարժեքության նորմատիվը, պետք է լինի նվազագույնը 10%: 2013 թվականի նոյեմբերի 1-ին Ն1 նորմատիվը «Инвестбанк»-ում 10.6% էր, «Смоленский Банк»-ում՝ 11.1% իսկ «БПФ»-ում՝ 12,5%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x