ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիկյան GMC-ի առաջին կին ղեկավար Մերի Բարայի բիզնես կանոնները

13.12.2013

Ամերիկյան General Motors խոշոր ավտոընկերության առաջին կին ղեկավարը խոսել է այն մասին, թե ինչպես է պետք  և ինչպես պետք չէ ստեղծել մեքենաներ, գրում է forbes.ru-ն։
 
General Motors-ում աշխատելու 33 տարիների ընթացքում Բարան անցել է կարիերայի բոլոր աստիճաններով։
Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում 51-ամյա Մերի Բարան զբաղեցնում է 35-րդ տեղը։
1.    Ավտոմոբիլային բիզնեսը դաժան միջավայր է։ Այստեղ ավելի պինդ ես դառնում։
 2.    Ճիշտ որոշումներ կայացնելու համար պետք է լավ իմանալ գնորդին։ Իսկ գնորդները ռացիոնալ որոշումներ են կայացնում։
 3.    GM-ն պետք է հիանալի մեքենաներ, բեռնատարներ արտադրի, իսկ իմ խնդիրն է անել այնպես, որ մենք կարողանանք արտադրել այդ մեքենաները։
 4. Մենք պետք է տեխնոլոգիաներին համաքայլ ընթանանք և գնորդներին ընտրություն տրամադրենք։ Ես ցանկանում եմ, որ նրանք ընտրություն ունենան։ Եթե մեր ընկերությունը կարող է մշակել ճիշտ տեխնոլոգիա, որը թույլ կտա ստեղծել տնտեսող մեքենաներ և միևնույն ժամանակ ունենալ տարբեր չափերի և նշանակության մեքենաների լայն ընտրանի, ապա դա կլինի մեր հաղթանակի ուղին։
 5.    Երբ ծանր աշխատանքային օրվանից հետո նստում ես մեքենա, դրանից պետք է հաճույք ստանաս։
 6.    Այսօր մենք պետք է մեքենայում տեղադրենք այնպիսի տեխնոլոգիաներ, որ դրանք համատեղելի լինեն հեռախոսների հետ, որը գոյություն չուներ այն ժամանակ, երբ սկսվել է մեքենայի արտադրությունը։
 7.    Մեքենաներ ստեղծելը թիմային սպորտ է։ Ես ղեկավարում եմ թիմ, որը պետք է հաղթող ճանաչվի ամբողջ աշխարհում։
 8.    Մեր հաջողության գաղտնիքը հիանալի արտադրանքներն են։
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x