ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս տարի մթերման և արտահանման ծավալներն աճել են. գյուղատնտեսության փոխնախարար

13.12.2013

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր կայացած ասուլիսին ամփոփելով անցնող գյուղատնտեսական տարին՝ հայտնեց, որ 2013թ. մթերումների և արտահանումների ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են: Ընթացիկ տարում մթերվել է 224.000 տոննա պտուղ-բանջարեղեն: Արտահանվել է 60.100 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ երկու անգամ ավել է:
 «Մթերող ընկերությունները չնչին պարտքեր ունեն գյուղացիներին, հիմնական մասը փակված է: Իսկ արտահանման այս ծավալի մեջ շուրջ 2/3-ն արտահանվել է Ռուսաստան»,-ասաց նա:
 Իրացման մյուս կարևոր օղակը գյուղմթերքների տոնավաճառներն են, որոնք, ըստ փոխնախարարի, հաջողությամբ անցկացվում են: «Բազմիցս փորձում են վերավաճառողներ մտնել այդ տոնավաճառներ, բայց նրանց մուտքն արգելվում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 21-ից մինչև տարվա վերջ այդ տոնավաճառներն անցկացվելու են ամեն օր:
 Արմավիրի մարզում տեղացած կարկտահարության մասին փոխնախարարը նշեց, որ դրա վնասների վերացման գործընթացը նորմալ ավարտվեց, որևէ գյուղացի խնդիր չունեցավ կարկտահարված բերքի իրացման հարցում: Ի լրումն, ըստ պաշտոնյայի, 2013թ. խաղողի մթերման միջին գինը բարձր է եղել նախորդ տարվա գնից:
 «Նախարարությունում պարբերաբար անցկացվել են խորհրդակցություններ, բարձրացված ցանկացած հարց ստացել է իր լուծումները, և կարող ենք ասել,որ հիմնականում մթերման գործընթացն իրականացվել է առանց լուրջ խոչընդոտների»,-ասաց նա:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ իրենք իրենց առջև խնդիր են դրել գյուղացիների և մթերողների միջև պայմանագրերի կնքումը հասցնել հարյուր տոկոսի: Այս տարի կնքվել են շուրջ 9.300 պայմանագրեր գյուղացիների և մթերողների միջև:
 Նա այս տարվա կարևոր ձեռքբերումներից է համարեց Հայաստանի պահածոների և հյութարտադրության միության ստեղծումը:
 Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Ռոբերտ Մակարյանը նկատեց, որ ՄՄ-ին անդամակցելը նպաստավոր պայմաններ կստեղծի հատկապես արտահանող ընկերությունների համար:
 Լուրեր Հայաստանից - Թերթ.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x