ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ակցիա Կոնվերս բանկից: ՈՒղևորություն Վենետիկ

12.12.2013

 Այսօր Կոնվերս բանկում հրավիրված ասուլիսում գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը ներկայացրեց  դեկտեմբերի 1-ին մեկնարկած Կոնվերս Բանկի “Մեկնիր Վենետիկ” բոնուսային ակցիան, որը անկանխիկ գործարքներ կատարող քարտապաններին հնարավորություն կտա շահել երկու անձի համար նախատեսված ուղեւորություն դեպի Վենետիկ:
Այս անգամ ևս, ինչպես և անցյալ տարի, Կոնվերս բանկը VISA-յի հետ ակցիա իրականացրեց՝ «VISA GOAL», որի հաղթողը ուղևորվեց Բարսելոնա՝ ֆուտբոլային խաղին:
Այս անգամ մենք որոշեցինք VISA-յի հետ հաղթողի համար ուղևորություն կազմակերպել դեպի հիասքանչ Վենետիկ:
Սա, ըստ էության, առաջին մրցանակն է: Մենք ունենք ևս 4 մրցանակներ.  2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան «Smart  հեռուստացույցներ», 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները կստանան պլանշետներ:
Ըստ էության՝ սա Կոնվերս բանկի կողմից կազմակերպվող հերթական ակցիան է: Ի լրումն այն ակցիաների, որոնք արդեն կան, որով մենք փորձում ենք խրախուսել  քարտերով անկանխիկ գործառնությունները: Պատկերացրեք, որ դա մեզ մոտ բավականին լավ է ստացվում:
Անցած տարվա մեր ակցիայի շնորհիվ անկանխիկ գործարքներում մենք  40% աճ ունեցանք: Եվ մենք հուսով ենք, որ այս տենդենցը կշարունակվի նաև այս ակցիայի շնորհիվ, և ինչպես ես նշեցի, մեր այս ակցիան գործելու է այսօր գործող բոլոր ակցիաների հետ մեկտեղ: Այսինքն սա չի նշանակում, այն, ինչ որ մենք ունեինք, օրինակի համար, կոնվերս միավորները, դադարելու են: Սա նշանակում է, որ մեր հաճախորդները, անկանխիկ գործարքներ կատարելով, շարունակելու են հավաքել իրենց միավորները, օգտվել զեղչային միավորներից և նաև ունենալու են 5 ամիս հետո գլխավոր մրցանակ շահելու հնարավորություն:
Այն ինչ պահանջվում է այս ակցիայում հաղթելու համար, անկանխիկ գործարքներ կատարելն է:
Ապրիլի վերջին կամփոփվեն արդյունքները և յուրաքանչյուր անձ, ով կկատարի 500.000 և ավելի դրամի գործարք, ավտոմատ կընդգրկվի խաղարկության մեջ: Հաղթող է ճանաչվելու այն հաճախորդը, ով հավաքած կլինի մաքսիմում միավորներ, իսկ միավորները հավաքվում են հետևյալ ձևով.
-յուրաքանչյուր գործարք հաշվարկվում է որպես 2 միավոր
- յուրաքանչյուր  1000 դրամի գործարքը՝ 1 միավոր:
Սա մենք ուղղակիորեն կապել ենք անկանխիկ գործարքների հետ:  Յուրաքանչյուր գործարքից պետք է միավորներ հավաքվեն: Օրինակ, երբ կատարվել է  10.000 դրամի գործարք, ապա դա կբերի 10 միավոր և գումարած 2 միավոր՝ գործարքի համար: Այսպիսով մենք խրախուսում ենք և քանակային և ծավալային գործարքները: Այսպիսով խաղարկությանը հնարավորություն կունենան մասնակցելու  նրանք, ովքեր կկատարեն մանրածախ,  բայց հաճախակի առևտուր:
Նշենք,  որ նախորդ տարի տեղի ունեցած «Կոնվերս Գոլ» ակցիայի ժամանակ առաջին տեղը գրաված անձը հավաքել էր 1000-ին մոտ միավոր:
Կոնվերս բանկը անկանխիկ գործարքների ծավալով զբաղեցնում է առաջին տեղը: Բանկը այսօր ունի մոտ 130.000 ակտիվ քարտ, 45%-ը VISA է, 35%-ը՝ Master, իսկ մնացածը՝ ArCa: Մաստերի հետ ակցիաների արդյունքում կարողացանք մաստերի վաճառքի ծավալները ևս շեշտակի ավելացնել: Անցած տարի բանկն ուներ ակցիա մաստեր քարտի հետ՝ ուղևորություն դեպի Թայլանդ, որը նույնպես ավարտվեց հաջողությամբ:
Ինչպես նշեց Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը,-«ՀՀ քարտերի շուկան բավականին լավ աճի տեմպ ունի: ՀՀ քաղաքացիները  չպետք է  քարտը ընկալեն որպես աշխատավարձ ստանալու միջոց»:
Այժմ ՀՀ-ում կա 1.4 միլիոն քարտ, և ըստ Կոնվերս բանկի՝ այդ թիվը կարող է աճել մինչև 4 միլիոն, քանի որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ 1-ից ավելի քարտ:
Այս տարի Կոնվերս բանկի քարտերի քանակը աճել է 35%-ով, իսկ 2 տարվա կտրվածքով՝ 160%-ով: Սա Հայաստանում ամենադինամիկ աճն է:
Քարտի ավելի դինամիկ օգտագործումը կօգնի նաև վարկային պատմությանը: Եթե անձը Կոնվերս բանկի հաճախորդ է, ապա որոշ դեպքերում վարկ տրամադրելիս հնարավոր է՝ անհրաժեշտություն չլինի եկամուտները հավաստող փաստաթղթի ներկայացումը, քանի որ բանկն արդեն կունենա որոշակի պատկերացումներ այդ հաճախորդի մասին: Հնարավոր է նաև՝ տրվեն արտոնյալ պայմաններ, ինչպես վարկի մարման, այնպես էլ տոկոսադրույքների հարցում:
Իսկ ինչ վերաբերում է քարտերի անվտանգությանը՝  նշեց, որ Կոնվերս բանկը նոյեմբեր ամսվա վերջից սկսել է թողարկել չիպային քարտեր: Այդ չիպերը շեշտակիորեն ավելացնում են քարտերի անվտանգությունը, սակայն դա չի նշանակում, որ դրանով քարտային զեղծարարությունների ռիսկը լիովին վերանում է:
Ամսեկան Կոնվերս բանկում կատարվող գործարքների գումարը կազմում է 8 միլիարդ դրամ, որից 1.3-ը անկանխիկն է: Դա կազմում է մոտ 17%-ը:
Ըստ Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի՝ 17%-ը Հայաստանի համար լավ թիվ է, սակայն միջազգային ցուցանիշներով շատ վատ թիվ է: Այդ ցուցանիշը պետք է առնվազն լինի 50%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x