ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նորվեգացի Օլավ Թունը բաժանում է իր ողջ կարողությունը

12.12.2013

Նորվեգացի մագնատ և բարերար Օլավ Թունը, ով իր կարողությունը կուտակել է անշարժ գույքի վաճառքով զբաղվելու արդյունքում և նաև հյուրանոցների ցանցի սեփականատեր է, որոշել է բարեգործական հիմնադրամ հիմնել՝ դրան փոխանցելով իր կարողությունները, գրում է ДНИ.ru-ն։
 90-ամյա Թունի կարողությունը, համաձայն տարբեր գնահատականների, 4-6 մլրդ դոլար է։ Նրա կարողության մեծ մասը կփոխանցվի հիմնադրամին, որը կիրականացնի Թոնի բիզնեսի կառավարումը նրա մահից հետո, ինչպես նաև պարբերաբար գումարներ կհատկացնի հետազոտական նախագծերի և բարեգործության համար։ Հիմնադրամի կառավարումն իր վրա կվերցնի 7 հոգանոց խորհուրդը, քանի որ Թունը երեխաներ չունի։
 «Իհարկե, ես չեմ կարող այս փողերը տանել ինձ հետ այն աշխարհ։ Թեև մինչ այժմ ակտիվ կենսակերպ եմ վարում և պատրաստվում եմ առողջ մնալ նաև մոտ ապագայում, այնուամենայնիվ, կցանկանայի, որ իմ հիմնած ձեռնարկությունները և աշխատավայրերը չանհետանային մեկ ակնթարթում։ Ես հույս ունեմ, որ հիմնադրամը կարող է արդյունավետ ղեկավարել Olav Thon ընկերությունների խումբը, ինչպես նաև տարեկան 8-9 մլն դոլար հատկացնել բարի գործերի համար։ Ես կցանկանայի, որ այդ գումարի մոտ կեսն ուղղվեր ֆիզիկայի, մաթեմատիկայի և բժշկության ոլորտում արվող հետազոտություններին»,- ասել է միլիարդատերը։
 Թունը հպարտ է, որ «երկրի գլխավոր հարկատուն է»։ Գործարարը, ով չի հայտնվում հասարակության մեջ առանց ֆիրմային գործած կարմիր գլխարկի, մի քանի տարի առաջ թողարկել է իր ինքնակենսագրությունը, որում պատմել է հարստության հասնելու իր ուղու մասին։ Մագնատի խոսքով՝ նա միշտ էլ եղել է «հասարակ տղա նորվեգական գյուղից», ով քաղաք է եկել միայն աղվեսի մորթի վաճառելու համար։ Թերթ.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x