ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ էներգետիկայի նախարար: Գազի դիմաց 189 $-ից ցածր գին

12.12.2013

Հայաստանի պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ կառավարության նիստի ավարտից հետո: «Երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց հարյուր դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»,-ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված չէ «վերցրու կամ վճարիր» բանաձեւով եւ կարող է գնել ցանկացած ծավալ՝ ըստ իր հայեցողության: Այս առումով, հավելել է նա, Հայաստանի համար պայմանները շատ ավելի մեղմ են, քան Ռուսաստանի մյուս առեւտրային գործընկերների համար: NEWS.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x