ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը

12.12.2013

Դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Նշվել է, որ վերոհիշյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության և դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը:
Ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում այն փոփոխությունները և լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ:
Արծարծված հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ հնչել են մի շարք առաջարկություններ և կարծիքներ: Արդյունքում տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը հավանություն է տվել ներկայացված փաստաթղթերին՝ հաշվի առնելով արված դիտողությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:
Նիստում քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x