ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013 թվականին Առէկսիմբանկը գրանցել է պլաստիկ քարտերի քանակի և շրջանառության աճ

12.12.2013

«Նոյեմբերի 30-ի դրությամբ 2013 թվականում Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 18 627, որի աճը 2012 թվականի համեմատ կազմել է 15,5%: Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունն աճել է 37,94%-ով, իսկ կանխիկացման կետերում` 8,35%», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա հավաստիացրեց, որ 2014 թվականին անկանխիկ վճարումների ծառայությունը կշարունակի զարգանալ: «Վերջին տարիներին պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում` բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերս Հայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ: Ինչ վերաբերում է մեր բանկին նշեմ, որ առ այսօր Հայաստանում մենք միակ բանկն ենք, որը հավաստագրված է Visa և MasterCard վճարային համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: 2014թ. Բանկը մտադիր է իր հաճախորդներին առաջարկել մի շարք հետաքրքիր քարտային նախագծեր»:
Հիշեցնենք, որ 2013թ. դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի բանկոմատների ընդհանուր քանակը կազմում է 77, իսկ ՊՈՍ-տերմինալներինը`275:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x