ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ակցիա՝ Կոնվերս Բանկի կողմից

10.12.2013

Կոնվերս Բանկն իրականացնում է «Ուղևորություն AVERS-ի հետ» ակցիա:

Ակցիան իրականացվում է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ՝ ս.թ. դեկտեմբերի սկզբից մինչև 2014թ. ապրիլի 1-ը:

Նշված ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով «AVERS» համակարգով դրամական փոխանցումներն առավել հաճախ իրականացրած, ինչպես նաև նույն համակարգով գումար ստացած 3 առավել ակտիվ հաճախորդներ կշահեն գլխավոր մրցանակները՝ մեկական ավիատոմս դեպի այն երկրներ, որտեղից և դեպի ուր կլինի յուրաքանչյուր հաղթողի փոխանցումների գերակշռող մասը:

Հաջորդ 30 ակտիվ հաճախորդները կստանան Mastercard Standard քարտեր՝ յուրաքանչյուրը 30.000 ՀՀ դրամ դրամական մնացորդով:

Հիշեցնենք, որ «AVERS»-ը արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած չափի դրամական փոխանցում կատարել ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: «AVERS» դրամական փոխանցումների համակարգի ցանցն ընդգրկում է 30 երկիր:

«AVERS»-ով փոխանցման գործընթացը տևում է ընդամենը 5 րոպե, իսկ փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1.3%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x