ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առաջիկա 2 տարվա մեջ կարող ենք խոսել նոր դեղեր արտադրելու մասին. դեղ արտադրողների միության նախագահ

09.12.2013

Հայաստանի «Դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ նոր դեղեր հայտնագործելու գործընթացը բավականին թանկարժեք է, սակայն Հայաստանը գնում է դրան. «Մեր երիտասարդ սերունդը բավականին ոգևորված է գիտությամբ զբաղվում, գիտնականներ էլ ունենք և առաջիկա 2 տարվա մեջ կարող ենք խոսել նոր դեղեր արտադրելու մասին»:

Նրա փոխանցմամբ՝ վերջին 2-3 տարիներին տեղական դեղարտադրողները զբաղված են պատշաճ դեղարտադրության միջազգային GMP համակարգին անցնելու հավաստագրերի պատրաստումով: «Քանի որ դա ստանդարտ է եվրոպական երկրների համար, մեր դեղարտադրողները պարտավորվել են գործել այդ ստանդարտներով»,- ասաց Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ Հայաստանն այժմ աշխարհին ներկայանում է վերարտադրողական դեղերով:

Անդրադառնալով Հայաստանում ներկրվող դեղերի պահպանման չափանիշներին՝ նա նշեց, որ դրանք պահվում են հատուկ պահեստներում, վիճակը հիմնականում բարվոք է, բայց եվրոպական չափանիշներին համապատասխան պահեստներ դեռ չկան:

Ասուլիսի մյուս բանախոս բ.գ.թ. Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ այդ համակարգը տալիս է հնարավորություն, որ դեղի որակը երաշխավորվի բոլոր դեպքերում, այսինքն՝ հետևելով պատշաճ արտադրանքի այդ համակարգին՝ դեղամիջոցը երաշխավորված է պարտադիր: 168ժամ.am

«Դրան անցնելն ուղղակի անհրաժեշտություն է, մի քանի արտադրողներ եթե անցնեն այդ համակարգին, արդեն բնակչությանը կարող ենք հանգիստ ասել, որ տվյալ դեղամիջոցը երաշխավորված է»,- ասաց նա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x