ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Samsung-ը Nokia-ին զրկեց ամենախոշոր հեռախոս արտադրողի տիտղոսից

27.04.2012

Samsung-ը Nokia-ին զրկեց ամենախոշոր հեռախոս արտադրողի տիտղոսից, որի կրողն էր հանդիսանում վերջին 14 տարիների ընթացքում ֆիննական ընկերությունը, հաղորդում է Strategy Analytics ընկերությունը: Վերլուծաբանների գնահատմամբ 2012 թ-ի առաջին եռամսյակում Samsung-ը վաճառել է 93,5 մլն հեռախոս(այդ թվում սմարթֆոններ), որը 36%-ով ավելի է, քան նախորդ տարի: Nokia-ի վաճառքը կազմել է 82,7 մլն սարքավորում, իսկ ընկերության բաժինը շուկայում կրճատվել է՝ 30.4%-ից հասնելով 22.5%-ի: Strategy Analytics-ի տվյալներով Samsung-ին 2012 թ-ի հունվար-մարտին հաջողվել է նաև հաղթանակ տանել Apple-ի նկատմամբ սմարթֆոների վաճառքի գծով: Samsung-ը զբաղեցրել է առաջին տեղը՝ 44.5 մլն սարքավորում արդյունքով, իսկ Թիմ Կուկի ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 35.1 մլն արդյունքով: Մեկ այլ վերլուծաբանական ընկերություն՝ IHS iSuppli, հաղորդում է, որ առաջին եռամսյակում ամենից շատ սմարթֆոն վաճառել է Apple-ը(35.1 մլն-ը Samsung-ի 32 մլն-ի դեմ): Այնուամենայնիվ երկու վերլուծաբանական ընկերությունների կարծիքներնն էլ համընկնում են այն հարցում, որ հարավկորեական ընկերությունը անցել է Nokia-ին բջջայինների վաճառքի գծով: Գնահատականների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Samsung-ը ի տարբերություն Apple-ի, չի բացահայտում իր վաճառքի ամբողջ ծավալը: Samsungi-ի եռամսյակային հաշվետվության մեջ ասվում է, որ հունվար-մարտում ընկերությունը ունեցել է ռեկորդային՝ 4.5 մլրդ շահույթ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x