ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 10 միլիոն դոլար է ներգրավել

09.12.2013

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը responsAbility Global Microfinance Fund կազմակերպությունից, ներգրավել է 10 մլն դոլար` Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը խթանելու նպատակով: Հիշեցնենք, որ այս նպատակով նույնքան վարկային միջոցներ Բանկը ներգրավել էր նաև նախորդ տարի:

Նոր վարկային միջոցներից ֆինանսավորումը բիզնեսին տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 9-10 տոկոս տոկոսադրույքով: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերը: Նշենք, որ բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման տեսակարար կշիռը կազմում է 25 տոկոս:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը հանդիսանում է Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտի առաջատարներից` առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից վարկային գործիքներ և հնարավորություն ընձեռելով նրանց ստանալ մատչելի և մրցունակ պայմաններով ֆինանսավորում:

ResponsAbility Investments AG ընկերությունը կառավարում է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ակտիվներ, սոցիալական ներդրումների ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը: Responsibility ընկերությունը ներդրումային ընկերություն է, որը միտված է հաճախորդների շահերի պաշտպանությանը:

ResponsAbility ընկերության գլխամասը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա): ResponsAbility ընկերությունը ֆինանսական գործունեություն է ծավալում 75 զարգացող երկրների շուկաներում: Ընկերությունը համագործակցում է հանրահայտ ֆինանսական հաստատությունների և սոցիալական վենչուրային ընկերությունների հետ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x