ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կենտրոնական բանկի նախագահն ընդունել է Diners Club ընկերության ղեկավար Էդուարդո Տոբոնին

05.12.2013

Դեկտեմբերի 4-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Diners Club ընկերության ղեկավար Էդուարդո Տոբոնին, ով Հայաստանում է   Արարատբանկի հետ համատեղ վճարային քարտի թողարկման շնորհանդեսին մասնակցելու նպատակով:  

Արթուր Ջավադյանը, ողջունելով Diners Club-ի մուտքը Հայաստան, նշել է, որ ներդրվող նոր պրոդուկտը կնպաստի Հայաստանում վճարային համակարգի զարգացմանը ու կատարելագործմանը: ԿԲ նախագահը շնորհավորել է Diners Club-ին՝ Արարատբանկի հետ համատեղ նոր քարտային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն Հայաստանում, ինչը նաև բարենպաստ միջավայր կստեղծի բանկային քարտերի շուկայում մրցունակության բարձրացման ուղղությամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Կենտրոնական բանկի ղեկավարը, խոսելով ֆինանսական համակարգի և վճարային քարտերի շուկայի դինամիկ զարգացումների մասին, ընդգծել է, որ այսօր շրջանառվում են ավելի քան 1.5 մլն վճարային քարտեր, որոնցից 1 մլն միջազգային քարտեր են, ինչը վկայում է այն մասին, որ շուկայի պոտենցիալը բավարար կլինի նոր ծրագրի հաջող իրականացման համար:

Պարոն Տոբոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:  

Նա բարձր է գնահատել վճարային քարտերի ոլորտում արձանագրված ձեռքբերումերը և վստահությունը հայտնել, որ նոր քարտային պրոդուկտի թողարկմամբ նպաստավոր միջավայր կստեղծվի ոչ միայի վճարային քարտերի, այլ նաև բանկային ծառայությունների ընդլայնման համար:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x