ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


3 «0»-ներով ապառիկ՝ Յունիբանկի կողմից

05.12.2013

Ամանորյա տոների նախաշեմին, «Յունիբանկ»-ը և «Օրանժ Արմենիա» ընկերությունն առաջարկում են հեռախոսների ապառիկ ձեռքբերում երեք զրոյով. կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Ակցիան գործում է միայն «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդների համար:

Վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Ակցիայի պայմանները գործում են, քանի դեռ հաճախորդը շարունակում է օգտվել «Օրանժ Արմենիա»-ի ծառայություններից և սահմանված ժամկետներում կատարում է իր վարկային պարտավորությունը: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 12 ամիս: Բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար: Վարկի ձևակերպման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Եթե վարկի գումարը գերազանցում է 500 հազար դրամը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից: Ակցիան գործում է մինչև 2014թ.-ի հունվարի 15-ը:

«Այս Ամանորին շատերը կցանկանան նոր հեռախոս ձեռք բերել կամ նվիրել իրենց սիրելիներին:  Միևնույն ժամանակ ոչ բոլորն են կարող միանգամից վճարել հեռախոսի ամբողջ գումարը, իսկ ապառիկի տոկոսադրույքները կարող են բարձր լինել: Այս Ամանորին նույնպես մեր բաժանորդները կստանան նվերներ Orange-ից, քանի որ մեր բանկային գործընկերոջ հետ միասին մենք Ամանորին առաջարկում ենք ապառիկ 0%-ով: Մեր բաժանորդները կվայելեն իրենց նոր հեռախոսը, ինչպես նաև հարմարավետ կշփվեն՝ ամսական բաժանորդագրություններում ներառված առատ րոպեների շնորհիվ: Ինչպես մենք ենք ասում. զարմանալու բան չկա. Ամանորին Orange-ում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Այսուհետ, ապառիկ վաճառքի նոր պայմաններով, հեռախոսների լայն ընտրանիով, հետվաճառքային սպասարկման լավ լուծումներով և հեռախոսների ապահովագրության եզակի ծառայությամբ, մենք առաջարկում ենք հեռախոսներ  և ամսական բաժանորդագրություն ձեռք բերելու լավագույն պայմանները Հայաստանում: Այս օրերին Orange-ի խանութները լավագույն վայրն են լինելու Ամանորի նվեր ընտրելու համար», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

0% տոկոսադրույքով ապառիկից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկի բաժանորդը: Ապառիկի ժամկետը 12 ամիս է, և հեռախոսի կամ սմարթֆոնի գինը համաչափորեն կբաշխվի ամիսների միջև:

Հատուկ պայմաններով ապառիկ վաճառքի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական էջում՝ www.orangearmenia.am/:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x