ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ամերիա»-ն աջակցում է հիվանդ երեխաներին

05.12.2013

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից հրավիրված մամուլի ասուլիս` Ամերիայի Զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանի մասնակցությամբ:

Ասուլիսի ընթացքում մասնավորապես ներկայացվեցին 2012թ. դեկտեմբերին տեղի ունեցած բարեգործական աճուրդի արդյունքում և դրանից հետո առանձին հանգանակումների միջոցով հավաքագրված 79 մլն ՀՀ դրամի, ինչպես նաև՝ 2013թ. ընթացքում հիվանդ երեխաների բուժման համար «Ամերիա» ընկերությունների խմբի (այդ թվում` Ամերիայի աշխատակիցների) կողմից հատկացված շուրջ 21 մլն դրամի օգտագործման ուղղությունները:

Մասնավորապես նշվել է, որ 2012թ. դեկտեմբերին տեղի ունեցած բարեգործական 3-րդ աճուրդի շրջանակներում հավաքագրվել է շուրջ 79 մլն ՀՀ դրամի չափով գումար: Այս գումարից ավելի քան 35 մլն ՀՀ դրամը ստացվել է աճուրդի արդյունքում, որը կրկնապատկվել է Ամերիա ընկերությունների խմբի կողմից և 8մլն ՀՀ դրամ էլ հավաքագրվել է առանձին հանգանակումների արդյունքում:

Ընդհանուր առմամբ 2012թ.-ի դեկտեմբերին բուժման համար դրամական օգնություն է ստացել պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ և այլ ծանր հիվանդություններ ունեցող 22 երեխա:

Հիշեցնենք, որ 2013թ-ի դեկտեմբերի 6-ին տեղի կունենա «Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող բարեգործական հերթական աճուրդը, որի ընթացքում կներկայացվեն «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008 թ. 5 լիտր, Tignanello 2010 թ. 6 լիտր, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:

«Ամերիա» ընկերությունների խումբը կոչ է անում համախմբվել և միասին իրականություն դարձնել փոքրիկների երազանքը: Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x