ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուս-հայկական համաժողովի գլխավոր գործընկերն է

03.12.2013

2013թ. դեկտեմբերի 2-4 Հայաստանում անցկացվում է Երրորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Համաժողովի գլխավոր գործընկերն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Համաժողովի առաջին օրը կայացավ դեկտեմբերի 2-ին Գյումրիում: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի կազմում էին պետական դաշնային և տարածաշրջանային մարմինների ղեկավարներ, գործարար շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայկական պատվիրակության կազմում էին նախագահի աշխատակազմի անդամներ, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, խոշորագույն ընկերությունների տնօրեններ: Նույն օրը կայացավ ՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահ, վարչության նախագահ Անդրեյ Կոստինի և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ծրագրերի վերաբերյալ: Անդրեյ Կոստինը գոհունակությամբ ընդգծեց, որ ՎՏԲ Բանկը հաջողությամբ իրականացնում է հայաստանյան տնտեսության համար կարևոր բիզնես-նախագծերի ֆինանսավորում և դիտարկում է այս շուկան որպես հեռանկարային:

Դեկտեմբերի 3-ին Հայաստանի Կենտրոնական բանկում կայացավ ՀՀ և ՌԴ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան «Բանկային և ներդրումային ոլորտներում ռուս-հայկական գործընկերության զարգացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացի համատեքստում». Կլոր սեղանի համակարգողն էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինը:

«Կլոր սեղանի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի գործարար համագործակցությունը, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծումը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցումը, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի բարելավմանն ու Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության հետագա աճին» - նշեց Միխայիլ Յակունինը:

Համաժողովի շրջանակներում Ս. Մերգելյանի անվան Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում անց է կացվում նաև արդյունաբերական նորարարությունների ռուս-հայկական միջտարածաշրջանային ցուցահանդեսը, որին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է իր պրոդուկտային շարքն ու ծառայությունները կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար:









Մանրամասները՝ այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x