ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկի նախագահ Անդրեյ Կոստինը հանդիպել է Արթուր Ջավադյանի հետ

03.12.2013

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն դեկտեմբերի 2-ին ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին:

Ողջունելով հյուրին՝ Կենտրոնական բանկի ղեկավարը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունը, նշելով, որ այն ոչ միայն խթան է հայաստանյան ֆինանսական շուկայում նոր, ժամանակակից բանկային պրոդուկտների ներդրման համար, այլ նաև բանկային համակարգում մրցունակության պահպանման կարևորագույն գործոն:

Արթուր Ջավադյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավականին լավ է ներկայացված Հայաստանում, ինչը թույլ է տալիս բանկի ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության ողջ տարածքում: Նա ընդգծել է, որ ՎՏԲ բանկն ակտիվ ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացման կարևոր գործոններից մեկն է:

Անդրեյ Կոստինը գոհունակությամբ ընդգծել է, որ ՎՏԲ Բանկը հաջողությամբ իրականացնում է հայաստանյան տնտեսության համար կարևոր բիզնես-նախագծերի ֆինանսավորում և դիտարկում է այս շուկան որպես հեռանկարային:

Արթուր Ջավադյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես, նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի նախանշվող ծրագրերի վերաբերյալ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x