ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բրիտանիայի հարկայինը սխալմամբ 12 հազ․ մարդ է տուգանել

27.04.2012

Մեծ Բրիտանիայի հարկային ծառայությունը (HMRC) սխալմամբ 12 հազ․ քաղաքացու ծանուցում է ուղարկել՝ տուգանք վճարելու պահանջով։

Քաղաքացիներին վերագրվել է եկամուտների մասին հայտարարագրերի լրցաման ժամկետի խախտում, հաղորդում է BBC News-ը։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի անհատ ձեռներեցներն ու գործարարները ստանում են եկամուտների մասին հատուկ հայտարարագրեր։ Նրանք պետք է լրացնեն դրանք և ուղարկեն հարկային մարմիններին։ Ընթացիկ տարում հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 2-ն էր, սակայն երկրի մոտ 130 հազ. քաղաքացի ժամանակին չի ներկայացրել դրանք HMRC։

Նրանք, ովքեր ուշացրել են տուգանքների մասին հայտարարագրերի ներկայացումը, ստացել են ծանուցումներ։ Տուգանքի վճարման հետաձգման յուրաքանչյուր օրվա դիմաց նրանք պարտավոր են վճարել 10 ֆունտ ստեռլինգ ($16,2): Միաժամանակ՝ տուգանքի չափը չի կարող գերազանցել 900 ֆունտ ստեռլինգը։ Բացի այդ՝ քաղաքացիներին պարտադրել են վճարել 100 ֆունտ։ Ավելին՝ այսպիսի ծանուցում է ստացել 12 հազ. քաղաքացի։

HMRC-ն արդեն ներողություն է խնդրել աշխատանքի թերակատարման համար և խոստացել շտկել ստեղծված իրավիճակը։

Աղբյուր` www.civilnet.am

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x