ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԻՆԳՈ»-ն եկավ մեր բակը ...

02.12.2013

Դեկտեմբեր ամիսը ավտոսեփականատերերի մոտ ասոցիացվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հետ կապված քաշքշուկի հետ: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը իր հաճխորդների փոխարեն հոգում է այդ խնդիրը` տալով «ԻՆԳՈՆ ԵԿԱՎ ՄԵՐ ԲԱԿԸ» կարգախոսով ակցիայի մեկնարկը և իսկապես դառնալով հասանելի ամենուրեք:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր է, սակայն այլևս պարտադիր չէ դրա համար գնալ ընկերության գրասենյակ, սպասել և ժամանակ կորցնել: Հաճախորդները կարող են զանգահարել (010) 59 21 21`«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» շուրջօրյա զանգերի կենտրոն կամ շրջիկ գրասենյակ-ավտոմեքենաների վրա գրված հեռախոսահամարներով և կանչել ընկերության շրջիկ գրասենյակը իրենց բակ կամ ցանկացած հարմար վայր:

Ինչպես INSURANCE.am կայքին տեղեկացրեց «Ինգո Արմենիա» ընկերության մանրածախ վաճառքի բաժնի տնօրեն Արշակ Ղազարյանը՝ արշավը շարունակվելու է մինչև հունվար ամսվա վերջ: Կախված գրանցած արդյունքներից ընկերությունումը հնարավոր է այն դարձնի մշտական:

Այժմ կա 12 շրջիկ մեքենա իսկ արդեն դեկտեմբերի 10-ից դրանց թիվը նախատեսվում է հասցնել 20-ի:

ԱՊՊԱ շրջիկ գրասենյակները համալրված են անհրաժեշտ սարքավորումներով, որոնց միջոցով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի մասնագետները ընդամենը մի քանի րոպեների ընթացքում տեղում կկնքեն Ձեր պայմանագիրը:

«Մենք արդեն ճանապարհին ենք, ԻՆԳՈ-ն գալիս է Ձեր բակը...»









Աղբյուրը՝ INSURANCE.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x