ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սպառողական զաբյուղի քանի՞ տոկոսն է կազմում պարենը

02.12.2013

Հայաստանում ընտանեկան սպառողական զամբյուղի 56.9%-ը կազմում են պարենային ապրանքները, իսկ 27.7%-ը՝ մատուցվող ծառայությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս ցուցանիշը ներկայացրեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը և ընդգծեց, որ սա խոսում է մեր բնակչության աղքատության մասին:
 «Քաղաքակիրթ աշխարհում աղքատությունը գնահատում են այսպես՝ եթե միջոցների 25%-ը գնում է սննդի վրա, ապա այդ մարդիկ աղքատ են: Մեզ մոտ դա կազմում է շուրջ 57%: Այն հաշվարկները, որ մարդը 1 օրում ծախսում է 1 դոլար՝ խոսում է ծայրահեղ աղքատության մասին: Հենց այստեղ է կյանքի ու մահվան սահմանը:
 Արմեն Պողոսյանն իր դժգոհությունը հայտնեց ԱՎԾ-ի աշխատանքների նկատմամբ՝ նշելով, որ չի հրապարակվել 2013թ-ի առաջին կիսամյակի սպառողական զամբյուղի ցուցանիշները: Ըստ նրա՝ պատճառը մեկն է. «Ներկայիս ցուցանիշները նախորդ տարվանից ավելի վատն են, դրա համար չի հրապարակվում դեռ»:
 Արմեն Պողոսյանը ծիծաղելի համարեց նաև Հայաստանի մինչև 2025թ. տնտեսական քաղաքականության ծրագիրը և նշեց, որ այնտեղ գրված են պարզագույն մտքեր, որոնք կարելի է ասել դպրոցական երեխային:
 «Գրված է՝ երկրի զարգացման համար կարևոր է տնտեսության աճը: Սա հեքիաթ է, և մենք զբաղված ենք հեքիաթներով: Հայաստանում չկա լուրջ տնտեսական քաղաքականություն»,-ասաց նա: Թերթ.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x