ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Standard & Poor’s-ը իջեցրել է Իսպանիայի վարկանիշը միանգամից 2 աստիճանով

27.04.2012

Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալությունն Իսպանիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշն իջեցրել է միանգամից երկու աստիճանով` «A»-ից հասցնելով «BBB+»-ի: «Կանխատեսումը բացասական է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը «A-1»-ից իջեցվել է «A-2»-ի: Գործակալությունը մտավախություն ունի, որ Իսպանիայի կառավարությունը հետագայում ստիպված կլինի օգնություն տրամադրել բանկային հատվածին, հայտնում է «Փրայմ»-ը: «Մենք կարծում ենք, որ բյուջետային ցուցանիշերի վատթարացման ու ֆինանսական հատվածի ճկունության նվազման ռիսկերը, ինչպես նաև պարտքային ծանրաբեռնվածությունն ազդեցություն կունենան կառավարության հավասարակշռության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունը նշում է, որ ռեցեսիայի պայմաններում երկրի համար ավելի դժվար կլինի պետպարտքը մարելն ու բյուջետային հատկացումների կրճատման ծրագիրն իրագործելը: Իսպանիայի Կենտրոնական բանկն ապրիլի 23-ին հայտնել էր, որ երկրում տեխնիկական ռեցեսիա է սկսվել:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x