ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Unibank-ը տոնում է 12 ամյակը

02.12.2013

Յունիբանկը տոնում է 12-ամյակը

Այս տարի Յունիբանկը տոնում է իր հիմնադրման 12-ամյակը: Արդյունավետ գործունեության շնորհիվ Յունիբանկին հաջողվեց դառնալ հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը և ընդգրկվել 10 առաջատար բանկերի ցուցակում:

2013թ. երրորդ եռամսյակի տվյալներով ՀՀ բանկային համակարգում Յունիբանկի զբաղեցրած դիրքերն են.

ժամկետային ավանդներ` 1 տեղ
հիփոթեքային վարկեր` 3 տեղ
վարկեր ֆիզիկական անձանց` 4 տեղ
վարկեր ՓՄՁ-ներին` 5 տեղ
ակտիվներ` 7 տեղ
պարտավորություններ` 7 տեղ

Յունիբանկի ակտիվները 2013թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 162,3 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 19.20%-ով: Բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 108,2 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկի պարտավորություններն աճել են 20.7%-ով և կազմել 142.9 մլրդ դրամ: 2013թ. ինն ամիսների տվյալներով Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել 2,243 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 38-րդ տեղը:
Այսօր Յունիբանկը ներկայացված է 45 մասնաճյուղերով, որոնք հաճախորդներին մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին և գործընկերներին` վստահության և համագործակցության համար:
Յունիբանկի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսությունը կկայանա ս.թ. դեկտեմբերի 12-ին: Տոնական ծրագրի հատուկ հյուրն է երգչուհի Ժասմինը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x