ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր վարկատեսակները

30.11.2013

«Անելիք Բանկ» ՓԲԸ դեկտեմբերի 2-ից հաճախորդներին առաջարկում է նոր վարկատեսակներ, նախատեսված ինչպես խոշոր, անպես էլ` միջին ու մանր գյուղտնտեսվարողների  համար:

Վարկերը հաճախորդներին առավել հասանելի դարձնելու նպատակով Բանկն առաջարկում է տրամադրման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ և ոսկու գրավով ապահովվածությամբ:
Վարկատեսակների  առավելագույն գումարը ՀՀ դրամով տրամադրման դեպքում կազմում է 20 մլն դրամ, իսկ ԱՄՆ դոլարով` 100 հազար դոլար: Վարկատեսակների առավելագույն  ժամկետը 7 տարի է: Հարկ է առանձնացնել, որ ոսկու գրավով ապահովվածությամբ վարկերը Բանկը տրամադրում է բացառիկ լավ պայմաններով` առանց որևէ միջնորդավճարի գանձման և շատ մատչելի տոկոսադրույքով:

«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը և «Անելիք Բանկ»-ն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը: Վստահ եմ, որ Բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները և մեր առաջարկած վարկատեսակները կօգնեն նրանց իրենց տնտեսությունների զարգացման գործում»,- նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x