ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է նոր ապահովագրական ընկերություն

29.11.2013

Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական ընկերությունը: Ըստ ԿԲ հաղորդագրության՝ ապահովագրական ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման «վարկի ապահովագրություն» դասով լիցենզիա:

Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակորոշում ընդունվեց  հիմնադրել «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ-ն, որի պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի պորտֆելի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահվեց լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 1.5 մլրդ դրամ, իսկ 450 մլն-ի չափով էլ ստեղծվել է գլխավոր պահուստ:

Մինչ այդ՝  2013 թվականի մայիսի 20-ին, ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»  օրենքում, որով էլ Հայաստանի Հանրապետությանը թույլատրվեց հիմնադրել արտահանման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն կամ լինել ընկերության մասնակից:

Ապահովագրական ընկերության ստեղծումը համահունչ է կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը և պայմանավորված է միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակմամբ։

Արտահանման ապահովագրության ընկերություն ստեղծելով ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը նպատակ ունի ավելացնել արտահանման ծավալները:

Այսուհետ կապահովագրվեն արտահանող ընկերության և այդ ընկերությանը ֆինանսավորող բանկի ռիսկերը:

Աղբյուրը՝ INSURANCE.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x