ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Արցախ բանկում ռումբ կա, որը պայթելու է» բովանդակությամբ ահազանգ է ստացվել

28.11.2013

Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 շենքում գործող Արցախբանկում ռումբ է տեղադրված, որը շուտով պայթելու է:

Զանգից հետո Կիևյան 3 են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության աշխատակիցները՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները բանկից տարհանել են բանկի աշխատակիցներին, իսկ ոստիկանները բանկը վերցրել են խիստ հսկողության տակ, մինչև կժամանեն համապատասխան մասնագետները՝ ստուգելու՝ ռումբի առկայության մասին տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և 1-03 շտապ օգնության ծառայության թիվ 15 բրիգադը:

Ոստիկանների և փրկարարների աշխատանքը դյուրացնելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը որոշ հատվածներում:

Տարհանվում են նաև նույն շենքում գործող թիվ 28 մանկապարտեզի երեխաները:

Ժամը 15.19-ին աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Սկզբնաղբյուրը՝ shamshyan.com:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x