ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


American Express Քարտերը 3 տարի է Հայաստանում են

28.11.2013

Երեք տարի առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը American Express ընկերության հետ  Հայաստանում թողարկեց առաջին American Express Gold քարտը` Բանկի հաճախորդներին հասանելի դարձնելով 150 տարվա պատմություն ունեցող հեղինակավոր ընկերության ծառայությունները:

Բանկը, էքսկլյուզիվ հիմունքներով, Հայաստանում իրականացնում է American Express ապրանքանիշի քարտերի թողարկում, ինչպես նաև սպասարկում է  American Express ցանցի առևտրի և սպասարկման կետերը Հայաստանում:

Ներկայումս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկում է American Express ապրանքանիշի երկու տեսակի Քարտեր: Առաջինը, American Express Gold Քարտը, Քարտատերերին տրամադրում է բացառիկ հնարավորությունների ու առավելությունների լայն փաթեթ, որը ներառում է ճանապարհորդական և Քարտով կատարված գնումների բազմակողմանի ապահովագրություն, ապահովագրություն զեղծարարություններից և օժանդակություն ճանապարհին: Բացի այդ, Քարտատերերն միանում են համաշխարհային ճանաչում ունեցող American Express Membership Rewards ծրագրին, որը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ, որոնք փոխանակվում են տարատեսակ ապրանքներով և ծառայություններով: Քարտատերերը կարող են նաև American Express Selects ցանցի շնորհիվ օգտվել  արտասահմանյան ու տեղական հեղինակություն վայելող առևտրի և սպասարկման կետերի կողմից ներկայացվող բացառիկ հատուկ առաջարկներից:

American Express ապրանքանիշի մուտքը Հայաստան լրջորեն նպաստեց քարտային բիզնեսի զարգացմանը` ի օգուտ հայ սպառողի:

Ընդամենը 1 տարի անց` 2011թ սեպտեմբերին հայկական շուկայի դատին հանձնվեց American Express ապրանքանիշի ևս մեկ քարտային պրոդուկտ` American ExpressÒ Blue Քարտը: Այն առաջադեմ սպառողների համար ստեղծված վարկային քարտ է, որը տրամադրում է ֆինանսական ճկունություն, համաշխարհային չափանիշներին համապատասխանող հաճախորդների սպասարկման որակ և պարգևատրումների ու արտոնությունների բազմազանություն` ուղղված առավել դինամիկ և ժամանակակից կենսակերպ նախընտրող անհատների պահանջների բավարարմանը:

American Express Քարտերի թողարկման 3-ամյակի կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և American Express ընկերությունը հերթական անգամ իրենց հայաստանյան  Քարտատերերին ընձեռում են յուրօրինակ անակնկալներ:

American Express Gold-ի ինչպես գործող, այնպես էլ ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը դիմած Քարտատերերի համար Membership Rewards պարգևատրումների ծրագրի շրջանակներում ընձեռվում է բացառիկ հնարավորություն ստանալ լրացուցիչ 40 000 MR միավոր, որը համարժեք է Երևան-Փարիզ-Երևան մեկ ավիատոմսի արժեքին: Նշված միավորները կտրամադրվեն վեց ամսվա ընթացքում ամսական միջինում 1 մլն ՀՀ դրամ վճարումներ կատարած բոլոր Քարտատերերին:

Իսկ American Express Blue Քարտը սկսած ս.թ. նոյեմբերի 11-ից տրամադրվում է պարզեցված տարբերակով` ընդամենը 72 ժամում և առանց լրացուցիչ թղթաբանության ու երաշխավորների:

Բացի այդ, Բանկն այսուհետ առաջարկում է քարտերի սպասարկման միջնորդավճարի վճարման եղանակի ընտրություն` ամսական կամ տարեկան:

Այժմ American Express Gold քարտի սպասարկման միջնորդավճարը կազմում է ամսական 5000 ՀՀ դրամ կամ 50000` տարեկան վճարման դեպքում, իսկ American Express Blue քարտինը` ամսական 1500 ՀՀ դրամ կամ 15000` տարեկան:

Գործող ակցիաների մանրամասներին կարող եք ծանոթանալ www.americanexpress.am կայքում:

AMERICAN EXPRESS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

American Express ընկերությունը կրեդիտային քարտերի և ճանապարհային չեկերի թողարկման և սպասարկման, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1850թ.:

1996 թվականից սկսած American Express ընկերությունը հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված ռազմավարությանը, որի շրջանակներում իրականացնում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների սպասարկման և քարտերի թողարկման բիզնեսում աշխարհի տարբեր երկրների բանկերի ներգրավումը:

Օգտագործելով իր համաշխարհային ցանցը և բրենդի բարձր ճանաչելիությունն ու գրավչությունը` այսօր American Express ընկերությունն էլ ավելի է ամրապնդել իր ներկայությունն աշխարհում:  Աշխարհի 139 երկրներում American Express ընկերությունն արդեն ներկայացված է գործընկեր-բանկերի միջոցով: Իմացեք ավելին` այցելելով www. americanexpress.com/gns:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում մի շարք ֆինանսական ցուցնիշներով. հանդիսանում է Հայաստանի 1-ին խոշորագույն Բանկը` կապիտալի մեծությամբ և 2-րդ խոշորագույնը` ընդհանուր ակտիվների մեծությամբ, 30.06.13թ-ի դրությամբ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանակալի դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա:

Բանկը ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x