ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2.1 միլիոն դոլար՝ աշխատանքից ազատելու համար

28.11.2013

Բրիտանական Barclays բանկը պետք է 2.1 միլիոն դոլար վճարի իր նախկին աշխատակցին:

Թրեյդերը աշխատանքից ազատվել էր LIBOR (London Interbank Offered Rates) դիսկոնտային դրույքով խարդախություններ անելու համար:

Այս որոշումը ընդունել է ԱՄՆ-ի ֆինանսական հատվածը կարգավորող կառույցը՝ FINRA-ն:

Barclays-ի նախկին աշխատակիցը՝ Դոն Կուն Լին, աշխատանքից հեռացվել էր նախորդ տարվա հուլիս ամսին:

Ի պատասխան դրան, Լին դիմում-բողոք է ներկայացրել FINRA-յին՝ բանկին մեղադրելով աշխատանքային պայմանագրի պայամանների խախտման մեջ:

Թրեյդերը պահանջում էր 5.3 միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն համաձայնվել է նաև 2.1 միլիոնի:

Խոսակցությունները, որ բանկերը խարդախություններ են անում LIBOR դրույքի հետ կապված, սկսվել էին 2012 թվականին: Արդյունքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինները հետաքնություն էին անցկացրել: Պարզվել էր, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, որոշ բանկեր սխալ ցուցանիշներ էին հայտնում, որի արդյունքում էլ LIBOR դրույքը սխալ էր հաշվարկվում:

Սա արվում էր, որպեսզի նվազեցվեն սեփական փոխառությունները ծավալը:

LIBOR դրույքը կարևոր դեր ունի համաշխարհային ֆինանսական շուկայում: Այն հաշվարկվում է խոշոր բանկերի տրամադրած տեղեկատվության հիման վրա և հիմք է հանդիսանում վարկերի արժեքի և ածանցյալ գործիքների հաշվարկման մեջ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x