ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Արևելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին

28.11.2013

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նոյեմբերի 27-ից 29-ը կգտվնեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում`  մասնակցելու Արևելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին:

Համաժողովը կազմակերպվել է Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրամիության Խորհրդի Լիտվայի նախագահության և «Բիզնես Յուրոփ»-ի համատեղ ջանքերով` Արևելյան գործընկերության 3-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Համաժողովը հնարավորություն կընձեռի երկրների գործարար համայնքների և պետական հատվածի ներկայացուցիչներին համատեղ քննարկել Արևելյան գործընկերության ռազմավարական քաղաքականությունից բխող, առևտրի զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական ուղղությունները, ոլորտային համագործակցության և նոր գործարար շփումների հաստատման հնարավորությունները:

Գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարը և նախարարի տեղակալը կհանդիպեն Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտեռեռի և Եվրոպական Հանձնաժողովի Եվրոպական օժանդակության զարգացման և համագործակցության Գլխավոր տնօրինության (DG DEVCO) Հարևանության հարցերով տնօրեն Մայքլ Քյոլերի հետ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x