ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


SIGMA-ն կիրականացնի արտաքին գնահատում

28.11.2013

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունեց Եվրամիության և տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) կողմից հիմնադրված՝ ՍԻԳՄԱ (SIGMA) փորձագիտական կառույցի պատվիրակության ղեկավար Յուպ Վրոլիկին (Joop Vrolijk), ով հանդիսանում է տարածաշրջանում այս առաքելության ղեկավարը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև խմբի անդամ Կլաս Կլաասը (Klas Klaas), նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը:

Փորձագիտական խմբի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի պետական ֆինանսական կառավարման ոլորտը, գնահատել թե ձեռքբերումներն ու թե բացթողումները՝ ամփոփելով դրանք եզրակացության մեջ:

Մասնագիտական գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունները, ըստ ոլորտի պատասխանատուների, գործադիրի համար այս ուղղությամբ ռազմավարությունը վերանայելու հիմք կհանդիսանան:

SIGMA-ն նախորդ եզրակացությունը տվել է 2009 թվականին, որը նախատեսվում է ստացված արդյունքների հիման վերանայել փետրվար-մարտ ամիսներին, այնուհետև հրապարակել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին աուդիտին, վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և ընդհանրապես պետական կառավարման համակարգին առնչվող հարցեր:

Դավիթ Սարգսյանը, բարձր գնահատելով կառույցի առաքելությունը Հայաստանում, հույս հայտնեց համագործակցության արդյունքում բարելավել կառավարումը՝ հատկապես պետական ֆինանսական ոլորտում:

SIGMA-ն մասնագիտական կառույց է, որը երկրորդ անգամ է համակողմանի արտաքին գնահատում իրականացնում այս ոլորտում ֆինանսների նախարարության առաջարկությամբ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x