ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկն համապատասխանում է PCI DSS ստանդարտի պահանջներին

28.11.2013

Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:

Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը` “Դիջիտալ Սեքյուրիթի” -ին:

PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Յունիբանկը, հանդիսանալով Visa միջազգային և ArCa լոկալ համակարգերի անդամ, սկսել է նաև սերտիֆիկացման գործընթացը Mastercard վճարային համակարգում: Թողարկված քարտերի քանակով բանկն ընդգրկված է ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում:

Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 168 000:

Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում` VISA Infinite պրեմիում քարտեր:

Յունիբանկի քարտերի ևս մեկ առավելությունն է մուլթիարժութայնությունը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին:

«Բանկային քարտերի բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է, և մենք մշտապես զբաղվում ենք քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ», - ասում է Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x