ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ներմուծման և արտադրողական գները 2013-ի 3-րդ եռամսյակում

26.11.2013

Ներմուծման գներ. 2013 թ. երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության զարգացումների, ինչպես նաև ԱՄՆ դոլարի՝ եվրոյի նկատմամբ թուլացման պայմաններում ապրանքների և ծառայությունների ներմուծման դոլարային գների աճը եռ/եռ գրեթե զրոյական է եղել: Ինչ վերաբերում է ներմուծման դոլարային գների տ/տ աճի տեմպերին, ապա արձանագրվել է որոշակի արագացում:

Ներմուծման դոլարային գների տ/տ աճը 2013 թ. երրորդ եռամսյակում, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել է 2.6%՝ նախորդ եռամսյակի տ/տ 1.3%-ի համեմատ:

Ներմուծման գների տ/տ աճը հիմնականում պայմանավորվել է ապրանքների ներմուծման գների տ/տ աճով, որտեղ հիմնական նպաստողը եղել է հումքային ապրանքախմբի գնի աճը, որի կառուցվ ածքում երկաթի գների աճը գերազանցել է այլ հումքային ապրանքների գների նվազման ազդեցությունը (ոսկի, ցորեն, շաքարավազ):

Նշենք նաև, որ 2013 թ. երրորդ եռամսյակում ներմուծման դոլարային գների տ/տ 2.6% աճի և ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար միջին անվանական փոխարժեքի տ/տ 0.5% արժևորման պայմաններում սպառողական զամբյուղում ներառված ներմուծված ապրանքների դրամային գների տ/տ աճի տեմպերը դանդաղել են և միջինը կազմել տ/տ 6.0%:

Արտադրողների գներ. 2013 թվականի երրորդ եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է գների ինդեքսների աճ, որի արդյունքում հունվար – սեպտեմբերին ՀՆԱ դեֆլյատորը, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել է տ/տ շուրջ 103.5:

Արդյունաբերության ճյուղում երրորդ եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 4.7% աճ, որի պարագայում հունվար-սեպտեմբերի աճը կազմել է տ/տ 4.8%` պայմանավորված մշակող արդյունաբերության 5.3% և էներգիայի, գազի արտադրության և բաշխման 14.3% աճով: Վերջինս համաշխարհային և ներքին պահանջարկի շարունակական վերականգնման և 2013 թվականի հուլիսի 1-ից էներգակիրների սակագների բարձրացման հետևանք է:

Գյուղատնտեսության ճյուղում թեև եռամսյակի ընթացքում արձանագրվել է գների20 տ/տ 2.5% աճ, սակայն հունվար-սեպտեմբերի նվազումը կազմել է տ/տ 2.3%՝ որը ուսաբուծության ոլորտի գների փոքր՝ տ/տ 0.5% աճի և անասնաբուծության ոլորտի գների 6.4% նվազման արդյունք է: Ընդ որում՝ բուսաբուծությունում արձանագրված գների փոքր աճը պայմանավորված է կերային մշակաբույս երի 13.1% և «Միրգ, պտուղ, հատապտղի» 16.8% նվազման պայմ աններում կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների, բոստանային մշակաբույսերի գների՝ համապատասխանաբար տ/տ 8.9% և 80% աճով: Անասնաբուծության ոլորտի գնանկումը հիմնականում մսի (տ/տ 7.1%) և կաթ, կաթնամթերքի (տ/տ 0.4%) գների նվազման արդյունք է:

Շինարարությունում երրորդ եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 2.7% աճ, որի պարագայում հունվար-սեպտեմբերի գնաճը կազմել է տ/տ 2.5%` հիմնականում պայմանավորված ճյուղում աշխատավարձերի և շինանյութերի գների աճով:

Բեռնափոխադրումների գների աճը երրորդ եռամսյակում կազմել է տ/տ 14.4%, որի պարագայում հունվար-սեպտեմբերին արձանագրված գների աճը կազմել է տ/տ 6%` պայմանավորված երկաթուղային (0.4% աճ), օդային (4% աճ), ավտոմոբիլային (2.3% աճ) և խողով ակաշարային (13.6% աճ) տրանսպորտի սակագների աճով: Ընդ որում՝ խողովակաշարային տրանսպորտի սակագների առավել բարձր աճը հիմնականում էներգակիրների սակագների բարձրացմ ան հետևանք է:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x