ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սահմանվել են «Ես ազատ եմ» արշավի մրցանակները

25.11.2013

Ամերիաբանկը ներկայացնում է «Ես ազատ եմ» թեմայով մրցույթի մրցանակները: Այս մրցույթը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռում արտահայտել ազատության վերաբերյալ իր պատկերացումները լուսանկարի կամ տեսագրության միջոցով և շահել յուրահատուկ մրցանակներ` իր իսկ ընտրությամբ: Հիշեցնենք, որ մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է: Մանրամասները` www.esazatem.am կայքում:

Ամերիաբանկը հայտարարում է մրցանակներն առաջինից երրորդ տեղերի համար:

Առաջին տեղը գրաված լուսանկարի և առաջին տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան հիանալի հնարավորություն մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը` մինչև 1,200,000 ՀՀ դրամ)։

Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար և ներառում է ուղևորափոխադրում դեպի ընտրված քաղաք և հետադարձ դեպի Հայաստանի Հանրապետություն, մեկշաբաթյա կացություն մինչև 4 աստղանի հյուրանոցում, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014թ. հունվարի 15-ը:

Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և երկրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ (tablet), խելախոս (smart phone), թվային տեսախցիկ (digital video camera), թվային լուսանկարչական սարք (digital photo camera) մինչև 600,000 ՀՀ դրամ արժեքով։

Երրորդ տեղը գրաված լուսանկարի և երրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները կստանան Ամերիաբանկի Visa Gift նվեր քարտ 150,000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։

«Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները կհրապարակվեն մրցույթի ավարտից մեկ աշխատանքային շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն երկու փուլով, և հաղթողները կընտրվեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքի օգտատերերի Like-երի և Ամերիաբանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Հաղթող կճանաչվեն առավելագույն ձայներ ստացած երեք լուսանկարը և երեք տեսանյութը (տեսագրությունը)` արժանանալով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Մրցույթի ամփոփման մասին մանրամասն տեղեկատվությունը կզետեղվի www.esazatem.am կայքում:

Նշենք, որ օրեցօր ընդլայնվում է միցույթի մասնակիցների շրջանակը, իրենց ուշագրավ աշխատանքներն են ուղարկում ամենատարբեր անձինք` անկախ տարիքից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից, ովքեր ունեն մտքի մեծ թռիչք, անսահմանափակ երևակայություն և ազատ լինելու մեծագույն ցանկություն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x