ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որքանո՞վ է հեշտ վարկ վերցնելը

25.11.2013

Ըստ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ 2013 թվականի երրորդ եռամսյակի հարցման արդյունքների՝ 2013 թ. երրորդ եռամսյակում ձեռնարկությունների վարկավորման ընթացակարգերում ընդհանուր առմամբ արձանագրվել է դյուրացման տեմպերի անփոփոխ մակարդակ, սակայն խոշոր ձեռնարկությունների վարկավորման ընթացակարգում նկատվել է խստացում, ի հակադրություն երկրորդ եռամսյակի, երբ դյուրացման տեմպերի դանդաղում նկատվել էր միայն փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործընթացում:

Դյուրացման տեմպերի դանդաղման վրա էապես ազդել են ընդհանուր տնտեսական աճի և ճյուղի տնտեսական ակտիվության դանդաղման սպասումները:

Վերոգրյալն իր ազդեցությունն է թողել նաև խոշոր ձեռնարկությունների վարկավորման նկատմամբ պահանջարկի վրա, որը նվազել է երկրորդ եռամսյակի համեմատ:

Երրորդ եռամսյակում շարունակվել են տնային տնտեսությունների (սպառողական և հիփոթեքային վարկեր) վարկավորման տրամադրման պայմանների դյուրացումները:

Վարկավորման ընթացակարգերի փոփոխությունների առումով սպառողական վարկերի վարկավորման ընթացակարգերի դյուրացման տեմպերի աճ է արձանագրվել, սակայն հակառակ պատկերն է հիփոթեքային վարկերի վարկավորման գործընթացում:

 Երրորդ եռամսյակում նկատվել է հիփոթեքային վարկերի վարկավորման ընթացակարգերի դյուրացման տեմպերի դանդաղում, որը նախանշվել էր ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի պայմանների վերաբերյալ 2013 թվականի երկրորդ եռամսյակի հարցումներում:

Դյուրացման տեմպերի նվազման վրա ազդող գործոններ են հանդիսացել ֆինանսական ռեսուրսների ներգրավման, նորմատիվային դաշտի սահմանափակումները և ընդհանուր տնտեսական ակտիվության դանդաղման սպասումները:

Պահանջարկը հիփոթեքային վարկատեսակի նկատմամբ նույնպես նվազել է նախորդ եռամսյակի համեմատ:

Չորրորդ եռամսյակում սպասվում են բոլոր վարկատեսակների ինչպես պահանջարկի, այնպես էլ վարկավորման ընթացակարգերի դյուրացման տեմպերի աճ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x