ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պաշտոնական ընդունելություն՝ նվիրված դրամի 20-ամյա հոբելյանին և բանկային աշխատողի օրվան

25.11.2013

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 22-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում, տեղի է ունեցել ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի ու բանկային օրվա աշխատողին նվիրված  ընդունելություն:  Ընդունելությանը ներկա են եղել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, Միջպետբանկի նախագահը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դահլիճում ցուցադրվել են 1994 թ. առ այսօր ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված բոլոր հուշադրամները: Տեղի է ունեցել նաև այս տարի թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը: Հայկական տառերին նվիրված հավաքածուն բաղկացած է 39 ոսկե և 39 արծաթե հուշադրամներից:

Արթուր Ջավադյանը ներկաներին շնորհավորել է հայկական արժույթի թողարկման 20-ամյա հոբելյանական տարեդարձի և բանկային աշխատողի օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ ազգային դրամը լոկ վճարման միջոց չէ, այն մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, յուրաքանչյուր քաղաքացու հպարտությունը: Մեծագույն այս արժեքի գնահատումը միգուցե տարիներ էր պահանջում: Դրամի կայացման և վստահության ամրապնդման տարիներն արդեն պատմություն են:

Նա նաև ասել է.

 - Վերջին 5 տարիները եղել են ոչ թե փորձություններին դիմակայելու, այլ փորձությունների միջով արժանապատվորեն անցնելու և զարգանալու տարիներ՝ ավելի հաստատակամ, ավելի նպատակային: Մասնավորապես.

1. 2009 թվականից սկսեց գործել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

2. Այս տարիներին Կենտրոնական բանկը ակտիվացրեց հանրության վստահության բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և հասարակության ֆինանսական կրթման ուղղությամբ լայնածավալ աշխատանքները:

3. Օրենսդրորեն կրկնակի ավելացվեց ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների սահմանաչափը՝ դրամով ավանդների համար` մինչև 4 մլն դրամի, իսկ արտարժույթով ավանդների համար` մինչև 2 մլն դրամի չափով երաշխավորված սահմանաչափ:

4. 2011թ. մեկնարկեց «Համահայկական բանկ»-ի գործունեությունը, որը կոչված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում ֆինանսական ներդրումներ իրականացնելու համար, և արդեն իսկ բանկն ունի որոշ վարկային ներդրումներ:

5. Զուգահեռ Կենտրոնական բանկը շարունակեց աջակցություն ցուցաբերել մի շարք սոցիալական և ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումների իրականացման գործընթացներում, ինչպիսիք են ա/ սոցիալական վարկային ծրագրերը՝ հիփոթեքային, սպառողական, գյուղատնտեսական և այլն, բ/ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, գ/ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:

6. 2009թ. հիմնադրվեց Ազգային հիփոթեքային ընկերությունը, որը էապես նպաստեց հիփոթեքային շուկայի զարգացմանը:

Արդյունքում այս 5 տարիների ընթացքում տնտեսությունում ֆինանսական միջնորդությունը 2.5 անգամ խորացել է, վարկերի և ավանդների միջին տարեկան աճերը կազմել են մոտ 30-ական տոկոս, արձանագրվել է վարկերի միջին կշռված տոկոսադրույքների 3-ից 4 տոկոսային կետ նվազում, ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը մեծացել է, բանկերում օրեցօր ամրապնդվում է կորպորատիվ կառավարման մշակույթը, իսկ հասարակության մոտ՝ որը շատ կարևոր է, ֆինանսական գրագիտության և ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթը:

Համեմատության համար նշենք, որ, եթե 2008 թվականի վերջին բանկային համակարգի վարկերի մեծությունը կազմում էր 615 մլրդ դրամ, իսկ ակտիվների մեծությունը՝ 1.0 տրլն դրամ, ապա այսօր այդ մեծությունները կազմում են համապատասխանաբար 1.6 տրլն դրամ և 2.7 տրլն դրամ»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x