ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ապառիկ կարգով ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում՝ բացառիկ պայմաններով

22.11.2013

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է տրամադրում նոր հնարավորություն: Այսուհետ «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդները կարող են  ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերը տեղադրել ապառիկ եղանակով` օգտվելով Բանկի վարկավորման պայմաններից:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթաքում: Վարկը տրամադրվում է 0% կանխավճարով, սկսած տարեկան 22% տոկոսադրույքից ՀՀ դրամով և 16% տոկոսադրույքից` ԱՄՆ դոլարով տրամադրման դեպքում: Վարկի առավելագույն  գումարը կազմում է 700 հազար ՀՀ դրամ` դրամով, և 1700  ԱՄՆ դոլար` ԱՄՆ դոլարով տրամադրելու դեպքում: Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի «Արաբկիր» մասնաճյուղ, ներկայացնելով ընդամենն անձնագիր և ավտոմեքենայի տեխ. անձնագիրը:

««Անելիք Բանկ»-ը միշտ կարևորել է մանրածախ բանկային գործիքները, քանի որ դրանք առնչվում են հասարակության լայն շերտերին: Վստահ եմ, որ վարկի տրամադրման համար պահանջվող քիչ փաստաթղթերի ցանկի և տրամադրման ընթացակարգի պարզության շնորհիվ մեր հաճախորդներն առավել ակտիվ կօգտվեն տվյալ վարկատեսակից»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x