ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Nokia-ի բաժնետերերը համաձայնվել են վաճառել հեռախոսների բիզնեսը

20.11.2013

Nokia ֆինանսական ընկերության բաժնետերերը հաստատել են հեռախոսների արտադրության ստորաբաժանման վաճառքի մասին որոշումը: Այն կգնի Microsoft ընկերությունը:

Ինչպես հայտնում է Nokia-յի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռիստո Սիիլասմաան՝ «կողմ» են քվեարկել 1.654 միլիարդ և «դեմ» 7.97 միլիոն բաժնետեր:

Մինչ քվեարկության սկիզբը արդեն հայտնի էր, որ նախնական հարցումների արդյունքում գործարքին կողմ էին բաժնետերերի 99%-ը:

«Արդեն հնացած տեխնոլոգիաների օգտագործումը վերջ ի վերջո խնդիներ կառաջացներ բաժնետերերի համար: Ընկերության պատմության մեջ մեկ անգամ չէ որ փոփոխություններ են եղել: Նախկին հաջողությունների վերաբերյալ մեր հիշողությունները խանգարում են մեր զարգացմանը»,- նշում է Սիիլասմաան:

Շատերի կարծիքով հեռախոսների ստորաբաժանման վաճառքը դրական կազդի ընկերության ցուցանիշների վրա: «Ոչ եկամտաբեր բիզնեսի վաճառքը, այն էլ բավականին լավ գնով, կբերի դրական հետևանքների»,- նշում է ընկերության տնօրենը:

Գործարքի արժեքը կկազմի 5.44 միլիարդ եվրո (7.2 մլրդ դոլար): Այն պետք է ավարտվի 2014 թվականի առաջին եռամսյակում: Microsoft-ը 10 տարի ժամկետով կստանա նաև NOKIA ապրանքանիշի օգտագործման թույլտվություն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x