ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիլ Գեյթսը հրաժարվել է ստույգ ժամկետ նշել

20.11.2013

Microsoft ընկերության հիմնադիր՝ Բիլ Գեյթսը, հրաժարվել է ստույգ ժամանակ նշել, թե երբ կնշանակվի ընկերության նոր տնօրենը:

«Մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում, թե ընկերությունում աշխատող և թե «արտաքին» թեկնածուների հետ,- նշում է Գեյթսը,-մենք ընտրության մեծ հնարավորություն ունենք և ես չեմ կարող ստույգ ժամանակ նշել»:

Հիշեցնենք, որ ընկերության ներկայիս տնօրենը՝ Ստիվ Բալմերը, օգոստոսին հայտնել էր, որ հաջորդող 12 ամիսների ընթացքում նա պատրաստվում է հեռանալ աշխատանքից:

Wall Street Journal-ին տված իր հարցազրույցում նա նշել է, որ Mycrosoft-ին նոր լիդեր է պետք, ով ավելի արագ կկարողանա փոփոխություններ կատարել:

Տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդներն են՝ Nokia-յի գլխավոր տնօրեն՝ Ստիվեն Էլոպը, Microsoft-ի փոխտնօրեն Սատյա Նադելլան, Ford ընկերության գլխավոր տնօրեն Ալան Մալալլին և Microsoft ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Տոնի Բեյթսը:

Գեյթսը շնորհակալություն է հայտնել Բալմերին՝ լավ աշխատանքի համար, և նշել, որ նա պարտավոր է «սպասել այնքան ժամանակ մինչև կգտնենք լավ թեկնածու, այն ընկերության համար, որը երկուսս էլ այդքան սիրում ենք»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x