ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առէկսիմբանկը տոնեց իր 15-ամյա հոբելյանը

18.11.2013

Արմեն Խանդկարյան, ,Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ Գլխավոր տնօրեն  

Հարգելի տիկնայք և պարոնայք, սիրելի գործընկերներ և հաճախորդներ,

          Այս տարին մեզ համար հոբելյանական էր: Լրացավ Ռուս-Հայկական արտահանման-ներմուծման բանկ ,Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ  հիմնադրման 15 ամյակը: Այս տարին մեզ համար արդյունքների ամփոփման, ձեռքբերումների գնահատման և զարգացման նոր ուղղությունների ընտրության տարի էր: Բանկի 15-ամյակը համընկավ Հայաստանի Հանրապետության ազգային տարադրամի 20-ամյա հոբելյանի հետ: Դրամի թողարկումը նշանավորում է մեր երկրի սեփական ֆինանսական համակարգի նոր դարաշրջանի, ինչպես նաև տնտեսության զարգացման սկիզբը: Մեր բանկը կանգնած է եղել ֆինանսական համակարգի ստեղծման ակունքներին: Բացված լինելով դժվարին տարիներին` 1998 թվականի օգոստոսին, մենք ոչ միայն հաղթահարեցինք ճգնաժամը, այլև  կարճ ժամանակում ձեռք բերեցինք շոշափելի արդյունքներ` աստիճանաբար զբաղեցնելով կայուն դիրքեր բանկային ծառայությունների շուկայում:                                                                                                                                                                                              

         Մենք չենք հետապնդել րոպեական շահ, այլ հետևել ենք ճկուն,  հավասարակշռված և պահպանողական քաղաքականության` ունենալով զարգացման հստակ ռազմավարություն, մշտապես բարելավելով մեր աշխատակիցների մասնագիտական հմտությունները, ձգտելով ապահովել առավել ամբողջական և որակյալ սպասարկում մեր հաճախորդների համար, լինել ազնիվ նրանց հետ: Այս մոտեցումը հիմք հանդիսացավ 15 տարիների ընթացքում Առէկսիմբանկի կանոնավոր զարգացման համար: Եվ այսօր մեր բանկը  հանդես է գալիս որպես խոշոր խաղակից երկրի ֆինանսական շուկայում: Հիմնական ֆինանսական ցուցանիշների աճի տեմպերով Բանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր բանկային համակարգում: 2007 թվականի վերջից սկսած, այսինքն`  ռուսաստանյան Գազպրոմբանկի կանոնադրական կապիտալում ընդգրկվելու պահից ի վեր Առէկսիմբանկի համար սկսվեց զարգացման նոր դարաշրջան: Այսպիսով` վերջին 5 տարիների ընթացքում բանկը գրանցել է բազմակի նվաճումներ` դառնալով տեխնոլոգիապես հագեցված, ունիվերսալ ֆինանսական հաստատություն` լայն մասնաճյուղային ցանցով և մասնագիտացված աշխատակազմով:
        Շնորհիվ Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի` Գազպրոմբանկի փորձի և աջակցության կարճ ժամանակում  մեզ հաջողվեց ներդնել մի շարք որակական նոր պրոդուկտներ, որոնք անցել են որակի կառավարման համակարգի (ISO 9001:2008), ինչպես նաև տեղեկատվական համակարգերի անվտանգության համակարգի կառավարման (ISO 27001:2005) միջազգային, ստանդարտների սերտիֆիկացում, ընդլայնել ներդրումային գործունեությունը, ներդնել անձնակազմի վերապատրաստման, ուսուցման, կանոնավոր գնահատման և մոտիվացիայի համակարգ, ձեռք բերել նոր ռազմավարական գործընկերներ և հաճախորդներ, մասնավորապես` վառելիքաէներգետիկ բնագավառում: Մանրամասները.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x