ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ես ազատ եմ» մրցույթ է կազմակերպում ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ

13.11.2013

Ամերիաբանկը, կարևորելով ազատության դերը յուրաքանչյուր մարդու կյանքում, նրա ձգտումներում, գործողություններում, «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո առաջարկում է այնպիսի գործընկերական հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին ազատ արտահայտելու և իրագործելու իր ցանկությունները:

Ելնելով ազատ մտածելու, ազատ արտահայտվելու և ազատ գործելու գաղափարախոսության կարևորությունից` Ամերիաբանկը սույն թվականի նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 13-ը հայտարարում է մրցույթ «Ես ազատ եմ» թեմայով, որը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է ընձեռում ինքնուրույն սահմանել, թե ինչ է ազատությունն իր համար և ազատ արտահայտել սեփական պատկերացումները, ցանկությունները, նպատակներն ազատության վերաբերյալ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է www.esazatem.am կայքում վերբեռնել մրցույթի պայմաններին բավարարող թվային լուսանկար կամ տեսանյութ, /լուսանկարները պետք է վերբեռնել նաև www.facebook.com սոցիալական ցանցում գրանցված «Ամերիաբանկ» ՓԲԸ պաշտոնական էջում/։

Բոլոր լուսանկարները և տեսանյութերը կանցնեն առաջնային դիտարկում, որի ժամանակ կստուգվի նյութերի համապատասխանությունը մրցույթի պայմաններին։ Եթե լուսանկարը կամ տեսանյութը համապատասխանի այդ պայմաններին, ապա տվյալ նյութն իր տեղը կգտնի Facebook սոցիալական ցանցում ներկայացված Ամերիաբանկի պաշտոնական էջերում` շաբաթական թողարկումներով։ Տեսանյութերը կտեղադրվեն նաև YouTube-ի Ամերիաբանկի պաշտոնական ալիքում։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երկու փուլով, և հաղթողները կորոշվեն Facbook-ում Հայաստանի տարածքի օգտատերերի LIKE-երի և Ամերիաբանկի աշխատակիցների քվեարկության արդյունքերով: Հաղթող կճանաչվեն առավելագույն ձայներ ստացած երեք լուսանկարը և երեք տեսանյութը (տեսագրությունը)` արժանանալով համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Մրցույթի ամփոփման մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.esazatem.am կայքում:

Նշենք, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն մրցույթի ավարտից մեկ աշխատանքային շաբաթ հետո:

Մրցույթի հաղթողները կարժանանան յուրահատուկ մրցանակների, և ազատության գաղափարի ներքո նրանց կտրվի ազատություն մրցանակների ընտրության հարցում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x