ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրամիության տապալումը առաջին անգամ իրատեսական է. Շուլց

26.04.2012

Եվրամիության տապալումը պատմության մեջ առաջին անգամ «իրականանալի սցենար» է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Մարտին Շուլցը: The Wall Street Journal-ի հաղորդմամբ` նա Եվրահանձնաժողովի անդամներին ուղղված իր ելույթում ներկայացրել է մի տխուր սցենար, որին կարող են բախվել Եվրամիության անդամ երկրները: «Տարածաշրջանի շատ երկրներում աճում է քսենոֆոբիան, եվրոն` որպես արժույթ, հարցականի տակ է, շենգենյան գոտու շրջանակում Եվրոպայի ներքին բաց սահմանները գտնվում են սպառնալիքի տակ»,- ասել է Շուլցը: Ըստ նրա` վերջին ամիսներին «ականատես ենք անհանգստացնող միտման», երբ պետությունների ու կառավարությունների ղեկավարները սկսել են միայն իրենց օգտին որոշումներ կայացնել, «իսկ նման խնդիրների քննարկումներն ու ընդունումն անցնում են փակ դռների ետևում»: Շուլցն ասել է, որ եվրագոտու երկրները ցնցված են ֆինանսական կայունությանն ուղղված սպառնալիքից ու այն խնդրից, որ Հունաստանում ճգնաժամը կարող է տարածվել նաև Իսպանիայի ու Իտալիայի վրա: Ըստ նրա` եվրագոտու շատ երկրներում իրագործվող բյուջետային տնտեսական միջոցառումները թուլացնում են տարածաշրջանի տնտեսության վերականգնման տեմպերը` շարունակվող ճգնաժամի պայմաններում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x