ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Փոխանցումների նոր համակարգ` Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կողմից

13.11.2013

Ռուսաստանյան Գազպրոմբանկն ու Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մեկնարկել են դրամական փոխանցումների նոր սերնդի համակարգ` Հայաստանի և Ռուսաստանի միջև իրականացվող ակնթարթային դրամական փոխանցումների իրականացման հնարավորություն` բանկոմատների միջոցով. հաճախորդը ստանում է միևնույն քարտային հաշվին (անկախ արժույթից) կցված երկու Maestro միջազգային վճարային քարտեր` մեկ տարի գործողության ժամկետով և առանց տարեկան սպասարկման վճարի:

Մեկ քարտին մուտքագրված գումարը ավտոմատ հասանելի է դառնում մյուս քարտապանին: Երկու քարտապաններին միաժամանակ տրվում է իրավահավասարություն քարտերի նկատմամբ:

Քարտերը կարելի է պատվիրել Առէկսիմբանկի ցանկացած մասնաճյուղում կամ ինտերնետային կայքում` լրացնելով համապատասխան հայտ:

Գումարի ուղարկումը Ռուսաստանից Հայաստան իրականացվում է շուրջօրյա` Գազպրոմբանկի ավելի քան 1200 cash-in բանկոմատներից: Իսկ Հայաստանում գումարը կարելի է ստանալ (ՀՀ դրամով) Առէկսիմբանկի թվով 80 բանկոմատներից` ցանկացած օր և ցանկացած պահի կամ այլ արժույթով (RUR, USD, EUR)` Բանկի բաժանմունքներում:

Գումարի ուղարկումը Հայաստանից Ռուսաստան իրականացվում է Բանկի ցանկացած բաժանմունքից և մուտքագրված գումարը հասանելի է դառնում մյուս քարտապանին Ռուսաստանում` տվյալ օրվա ընթացքում: Դրամական  փոխանցումը կարելի է ստանալ շուրջօրյա` Գազպրոմբանկի մոտ 5000 բանկոմատներից`հասանելի երկրի ողջ տարածքով:

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «COINSTAR MONEY TRANSFER» և «RIA MONEY TRANSFER» համակարգերով, ինչպես նաև «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան:  

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x