ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում Ժամկետնանց վարկերի թիվը կրկնապատկվել է

11.11.2013

Այս տարի առևտրային բանկերի տրամադրած վարկերի կառուցվածքում ավելանում են ժամկետանց վարկերը: Այսպես, սեպտեմբերին առևտրային բանկերի վարկերի գերակշիռ մասը` 93.14 տոկոսը վարկային ներդրումներն են, 5.32 տոկոսը` բանկերի երկարաձգված վարկերը, իսկ մնացած 1.54 տոկոսն արդեն բանկերի ժամկետանց վարկերն են:
Վերջիններիս տեսակարար կշիռն անընդհատ ավելանում է տարեսկզբից: Եթե մարտ ամսին ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 0.8 տոկոս էր, ապա հունիսին այն հասել է 1.35 տոկոսի, օգոստոսին` 1.41 տոկոսի, իսկ արդեն սեպտեմբերին 1.54 տոկոս էր: Նույն ժամանակում նվազել է միայն վարկային ներդրումների տեսակարար կշիռը, իսկ երկարաձգված վարկերինը մարտ ամսվա 3.57 տոկոսից սեպտեմբերին, ինչպես արդեն տեսնում ենք, հասել է 5.32 տոկոսի:
Այս թվերը ավելի խոսուն են դրամային արտահայտությամբ: Եթե մարտ ամսին ժամկետանց էր համարվում 13 մլրդ 29 մլն դրամի վարկ, ապա սեպտեմբերին այդ թիվը կրկնապատկվել է, և ժամկետանց վարկերի ծավալը հասել է 26 մլրդ 79 մլն դրամի: Առաջին լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x