ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


AmeriaBank: Շտապ օգնություն բժիշկներին

11.11.2013

Ամերիաբանկը հանդես է գալիս միայն բժիշկների համար մշակված հատուկ քարտային արշավով, որը յուրօրինակ ֆինանսական շտապ օգնություն է բժիշկների համար:

Առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հանրության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի ներկայացուցիչներին` Ամերիաբանկն արշավի շրջանակներում առաջարկում է քարտով վարկային գիծ` սահմանելով յուրահատուկ արտոնյալ պայմաններ: Մասնավորապես`վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվում, և մինչև տարեվերջ քարտի սպասարկումն անվճար է:
Փաթեթից կարող են օգտվել ,Նաիրիե, ,Շենգավիթե, ,Էրեբունիե, ,Նորք-Մարաշե, ,Մալաթիաե, ,Սուրբ Գիգոր Լուսավորիչե, ,Ռաֆայելե բժշկական կենտրոնների, ,Մարգարյանե հիվանդանոցի, ,Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոնի, ,Արաբկիրե բժշկական համալիրի, ,Սուրբ Մարիամե ընտանիքի առողջության կենտրոնի, ,Իզմիրլյանե գիտա-բժշկական կենտրոնի, ,Մեդեսիե, ,Մատիկյանե ստոմատոլոգիական կլինիկաների և այլ առաջնակարգ առողջապահական հաստատությունների բժիշկները:
Արշավի շրջանակներում ներկայացված բժշկական հիմնարկությունների գլխավոր բժիշկներին, բաժանմունքների ղեկավարներին տրամադրվում է Visa/Master Platinum քարտ, որի վարկային գծի սահմանաչափը կազմում է մինչև 3,0 մլն ՀՀ դրամ, ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող, բայց գիտական կոչում ունեցող բժիշկներին տրամադրվում է Visa/Master Gold քարտ` մինչև 1,0 մլն ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով, իսկ մյուս բժիշկներին տրամադրվում է Visa/Master Standard քարտ` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով:
Վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով, ընդ որում, չի պահանջվում լրացուցիչ հաստատում և այն ստացող անձի եկամտի վերաբերյալ փաստաթուղթ:
Ամերիաբանկի այս նոր նախաձեռնությունը կնպաստի բժիշկների ֆինանսական ընթացիկ խնդիրների լուծմանը, նոր գործընկերական հարաբերությունների ձևավորմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x