ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ տալիս է եզակի հնարավորություն ...

11.11.2013

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն - ԱՄՆ դոլարով թողարկված եվրոպարտատոմսերը: Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկն արդեն հատել է երեք միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն:

Փաստենք, որ «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը գնահատվել է Ba2- կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալության կողմից՝ BB-կայուն:

Նշենք, որ Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակներում հնարավոր է նաև իրականացնել գործառնություններ բազմաթիվ ֆինանսական գործիքներով, մասնավորապես` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ և այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաև Հայաստանի Հանրապետության եվրոպարտատոմսերով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x