ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռոսգոսստրախը ապահովագրում է Orange-ի հեռախոսները

08.11.2013

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Orange-ը հայտարարեց իր հաճախորդներին ուղղված մի նոր և բացառիկ ծառայության մասին: Նրանք, ովքեր բջջային հեռախոս կգնեն Orange-ի խանութներից, կկարողանան այն ապահովագրել վնասների, գողության ու կորստի դեպքերի համար:

Այս ծառայությունը տրամադրվում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ համատեղ, որը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարն է:

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտեն՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է. «Այս ծառայությունը բավականին տպավորիչ զարգացումներ ունի արևմտյան եվրոպայի երկրներում: Եվ մենք՝ մեր գործընկերոջ հետ գտանք, որ այն կարող է շատ հետաքրքրիր լինել հայ ապռողի համար: Ի լրումն բոլոր այն առավելությունների, որ մեր հաճախորդները ստանում են Orange-ի խանութներից հեռախոս գնելիս՝ ներառյալ լիարժեք հետվճառային սպասարկում, երաշխիք ու զեղչեր, որոնք տրամադրվում են հեռախոսը մեր ծառայությունների հետ համատեղելիս, այսժմ մեր հաճախորդները կարող են էլ ավելի հանգիստ ու ապահով զգալ, հատկապես սմարտֆոն գնելիս»:

Իսկ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության խորհրդի անդամ Սոնա Դալալյանը նշեց. «Սա առաջին համատեղ նախագիծն է 2 ընկերությունների, որոնք ոչ միայն ունեն մեծ միջազգային փորձ, այլ նաև յուրաքանչյուրն իր ոլոտի առաջատարն է: Այս պրոդուկտը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր համագործակցությունը, և հուսով եմ, որ մոտ ժամանակներս հանդես կգանք նաև այլ գրավիչ առաջարկներով»:

Նոր հեռախոս գնելիս տրամադրվում է 1 կամ ավել տարվա երաշխիք: Սակայն կան դեպքեր, որոնց ի հայտ գալու դեպքում երաշխիքային կտրոնները անզոր են: Այստեղ օգնության է գալիս ապահովագրությունը:

Եթե Orange-ից գնված և ապահովագրված հեռախոսը, օրինակ, պատահաբար ընկնի ջրի մեջ, ապա դրա վնասները կկրի ապահովագրական ընկերությունը:

Հեռախոսի կորուստը նույնպես երաշխիքային փոխհատուցումների շարքին չի դասվում: Իսկ եթե Ձեր հեռախոսը ապահովագրեք և պատահաբար թողնենք ինչ-որ տեղ, ապա «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը կփոխհատուցի ամբողջ գումարը կամ կտրամադրի նոր հեռախոս:

Մեկ այլ հնարավոր դեպք էլ կա՝ գողությունը: Շատ դեպերում գողացված հեռախոսից զանգեր են կատարում, որոնք համար ստիպված է լինում վճարել բաժանորդը; Այս դեպքի համար ապահովագրական ծածկույթը կազմում է 30.000 դրամ:

Orange-ի վաճառքի տնօրեն՝ Արսեն Հովհաննիսյանը ներկայացրեց ապահովագրության սակագները և դեպքը տեղի ունենալուց հետո իրականացվող քայլերի հերթականությունը:

Մշակվել է 6 սակագնային պլան՝ կախված հեռախոսի գնից: Նվազագույն ապահովագրավճարը կազմելու է 4.700 դրամ իսկ առավելագույնըէ 29.900:

Փոխհատուցվելու են այն տիպի վնասվածքները, որոնք հնարավոր չեն դարձնում հեռախոսի հեռագա վաճառքը:

 Եթե Ձեր հեռախոսը վնասվել է, ապա պետք է դրա մասին տեղյակ պահել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությանը՝ զանգահարելով 31.10.10 հեռախոսահամարով: Այնուհետև պետք է մոտենալ Orange վաճառակետ և հանձնել հեռախոսը: Եթե անհրաժեշտությունը լինի, ապա մինչև հեռախոսի վերանորոգման ավարտը Orange-ն կտրամադրի ժամանակավոր հեռախոս: Երբ վերանորոգման աշխատանքը վերջանա՝ հաճախորդին կվերադարձվի իր հեռախոսը՝ արդեն նորոգված: Իսկ եթե հնարավոր չլինի վերանորոգել, ապա կտրամադրվի նույն մոդելի մեկ այլ հեռախոս:

Իսկ գողության դեպքում հաշվի կառնվի հեռախոսի բնականոն մաշվածությունը՝ կախված ինչքան ժամանակ առաջ է հեռախոսը գնվել և կփոխհատուցվի բնական մաշվածությունը նվազեցրած գումարը:

Նշենք նաև նշել, որ այս ծառայությունները դեռ հասանելի են 19 վաճառակետերում սակայն 1 ամսվա ընթացքում այն հասանելի կլինի Orange-ի բոլոր վաճառակետերում:

Աղբյուրը՝ INSURANCE.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x